Ինչպես գրավել տղամարդկանց առանց խոսքերի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Տղամարդուն գրավելու համար թանկարժեք զգեստները, կոսմետիկան, արդուզարդը, գրագետ խոսքը դեռ գործի կեսն են:

Մարմնի դիրքի, ժեստերի և դիմախաղի միջոցով կարելի է անվրեպ ազդել տղամարդու ենթագիտակցականի վրա և շարժել նրա հետաքրքրությունը,- ասում են հոգեբանները:

Նախ՝ մոռացեք, թե չպետք է աղջիկն առաջինը գայթակղի: Տղաներն էլ կարող են ունենալ ցածր ինքնագնահատական և ամաչեն առաջին քայլն անելուց: Հեռու վանեք ձեզնից հիմար մտքերը. «Ես բնավ գրավիչ չեմ, ո՞վ կուզի ինձ նմանի հետ շփվել», «Միգուցե ինքը թքած ունի ինձ վրա», «Միգուցե ես լավ չեմ հագնված», «Իմ սանրվածքն ինձ չի սազում»:

Ժպիտ և հայացք

Դուք պետք է կենսուրախ և դրական մարդու տպավորություն թողնեք: Ձեր հայացքն ու ժպիտը պետք է փայլատակեն:

Մոգական հայացքներ

Տղամարդու հետ շփում ստեղծելու համար նրան թեթև աչքով արեք և խորամանկ ժպտացեք, սրանով նրա առջև կանաչ լույս եք վառում:

Նայեք նրա ուղղությամբ հեռու տարածության վրա գտնվող որևէ առարկայի ու հետո հայացքը կտրուկ դարձրեք նրա աչքերին՝ թարթիչների տակից խորամանկ ժպտալով:

Վարսեր

Երկար, մետաքսյա անուշաբույր վարսերը ցանկացած տղամարդու երազանքն են: Ցուցադրեք նրան ձեր վարսերի ողջ շքեղությունը. թափահարեք, մազափունջն ուղղեք, շոյեք ողջ երկայնքով: Կարելի է նախապես օծանելիք ցանել վարսերին: Ի դեպ, հիշեք, որ մազերը ամենաերկարն են պահպանում ցանկացած տեսակի հոտ:

Պարանոց

Վարսերի հետ խաղալիս պատահաբար շոյեք մերկ պարանոցը, ստիպեք, որ նրա սիրտը թրթռա:

Դաստակներ

Իբրև թե իմիջայլոց, ցույց տվեք տղամարդուն դաստակների նուրբ, խնամված մաշկը: Թևքերն ուղղեք, թևնոցի հետ խաղացեք:

Քայլվածք

Հիշեք` «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից. «Քայլվածքը՝ ազդրից վար ազատ, անկաշկանդ, հավասարակշռված՝ ինչպես հովազի ցատկը»:

Ուղղեք մեջքը, ձգեք որովայնը, թուլացրեք ուսերը: Աշխատեք գլուխն ուղիղ պահել: Փոքր քայլեր արեք, թեթևակիորեն շարժելով ազդրերը. դա շատ ազդեցիկ է:

Ճիշտ կեցվածք

Մի կորացեք, հատկապես, երբ նստած եք: Ոտքը գցեք ոտքին, այսպես դրանք ավելի գայթակղիչ տեսք ունեն: Բայց չափը մի անցեք՝ հատկապես եթե կարճ շրջազգեստով եք. ավելորդ անկեղծությունը վանում է տղամարդուն:

Կրկնեք նրա շարժումները

Երբեմն կրկնօրինակեք նրա շարժումները, մարմնի դիրքը: Դա կհանգեցնի նրան, որ տղամարդն իրեն ավելի ինքնավստահ կզգա և կմտածի, որ հանձին ձեզ հարազատ հոգի է գտել:

Թեթևակիորեն հպվեք նրան՝ կարծես թե պատահաբար: Մարմինները հպման կարիք ունեն:

Բայց հիշեք՝ կարևոր է, որ այս ամենը անեք չընդգծված ձևով, կարծես թե ենթագիտակցորեն: Տղամարդկանց վանում է արհեստականությունը:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․