Ծեր կինը բուժքրոջից խնդրեց մաքրել իր եղունգները, բայց այն ինչ նա ասաց, հուզել է շատերին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Համացանցի օգտատերերին անչափ հուզել է ծերանոցում աշխատող բուժքրոջ գրառումը։ 

Աղջկա անունը Բրենդալին Մեյ Փորթեր է, նա հոգ է տանում ծերերի մասին, սակայն ջանում է ոչ միայն օգնել նրանց, այլև տոն դարձնել նրանց յուրաքանչյուր օրը։ Կնոջ գրառումը վիրուսի պես տարածվել է սոցիալական ցանցերով և հավաքել ավելի քան մեկ միլիոն «լայք»։

«Այսօր ես ներկում էի մեր ծերանոցի բնակիչներից մեկի եղունգները, և նա անգույն մանիկյուր ուզեց։ Ես ասացի տարեց կնոջը, որ դա ձանձրալի է և առաջարկեցի որևէ ուրախ գույն։ Ի պատասխան նա ինձ ասաց․

«Իմ ձեռքերը գեղեցիկ չեն, չեմ ցանկանում, որ որևէ մեկն ուշադրություն դարձնի դրանց վրա»։

Այդ ժամանակ ես ասացի․

«Ձեր ձեռքերը կյանքի մի ամբողջ պատմություն են պատմում։ Դրանք վերապրել են և՛ սեր, և՛ ուրախություն, ինչու ոչ նաև անցել են արկածների միջով։ Քանի անգամ են այդ ձեռքերը դիպել ձեր հարազատներին և որքան բարի գործեր են կատարել»։ Այս ամենը լսելուց հետո տարեց կինը համաձայնեց եղունգները ներկել վարդագույն»։

Այս պատմությունը կարդալուց հետո ակամայից մտածում ես՝ ինչ լավ է, որ մարդիկ շարունակում են լավ և գեղեցիկ բան տեսնել այնտեղ, որտեղ թվում է վաղուց նման բան չկա։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․