Լավագույն միջոցները՝ աչքերի տակ առաջացած սև պարկերից ազատվելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մարդկանց մի խումբ առավել հակված է աչքերի տակ սև պարկերի և այտուցների առաջացմանը: Հոգնածությունը, անբավարար քանակով քունը և սթրեսն ամենատարածված գործոններից են, որոնք նպաստում են այս երևույթների առաջացմանը: 

Ժամանակի ընթացքում այս հատվածում ճարպ և հեղուկ է կուտակվում, ինչը հանգեցնում է բորբոքման. Արդյունքում՝ սև շրջանակներն ավելի նկատելի են դառնում:

Գոյություն ունեն նաև այլ գործոններ, որոնք կարող են նպաստել այս խնդրի առաջացմանը՝ գենետիկ նախատրամադրվածություն, ալերգիա, որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն: Շատ կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ վաղ շրջանում չբուժելու դեպքում դրանք հետագայում ստիպված կլինեք հեռացնել վիրահատական ճանապարհով: 

Կան մի շարք միջոցներ, որոնք կարող են օգնել բուժման գործում: Այս գործում օգնության են հասնում նաև բնական միջոցները, որոնց օգտագործումն անվնաս է և կողմնակի ազդեցություն չի ունենում:

1. Կարտոֆիլ: Կարտոֆիլի օսլան սպիտակեցնող հատկություն ունի: Այս բանջարեղենը նաև մեծ քանակով ջուր է պարունակում և կարող է խոնավացնել մաշկն ու պայքարել բորբոքման դեմ: Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու համար հարկավոր է կարտոֆիլը կտրել, 10 րոպեով դնել սառնարանը: Հանելուց հետո դրեք կոպերին, թողեք 15 րոպե:

2. Վարունգ: Վարունգը հակաբորբոքային հատկություններ ունի և օգտակար է տեղային օգտագործման դեպքում: Պարզապես հարկավոր է կտրել վարունգը, դնել աչքերին, մինչև դրանք տաքանան: Տաքանալուց հետո վարունգը փոխարինեք նորով: Կրկնեք սա 20 րոպեի ընթացքում:

3. Կանաչ թեյ: Կանաչ թեյը կարող է օգնել կանխարգելել հեղուկի կուտակումը, բորբոքումը, օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 բաժակ կանաչ թեյ խմել: Կարող եք նաև կանաչ թեյ պատրաստել, սառելուց հետո քսել աչքերին:

4. Կովի և այծի կաթ: Հարկավոր է կաթը դնել սառնարանը: Երբ այն սառչի, բամբակը թրջեք դրանով, դրեք կոպերին: Թողեք 15 րոպե, լվացեք սառը ջրով:

5. Խնձոր: Հարկավոր է խնձորը դնել սառնարանը, ապա մանրացնել այն, խառնել 1 ճաշի գդալ վարսակի հետ՝ խիտ պաստա ստանալու համար: Քսեք դեմքին, թողեք 15 րոպե: Լվացեք սառը ջրով: Խնձորը մկանները հանգստացնող հատկություն ունի:

Եվս մի քանի խորհուրդ

  • Շատ կարևոր է որակյալ քունն ու հանգիստը: Հոգնածությունն այս խնդրի հիմնական պատճառներից մեկն է: Եթե անհրաժեշտ չափով չեք հանգստանում և չեք թուլանում, չեք կարողանա ազատվել աչքերի տակ առաջացած սև շրջանակներից:
  • Համոզվեք, որ խուսափում եք սովորություններից, որոնք նպաստում են օրգանիզմում հեղուկի կուտակմանը՝ աղի օգտագործում, ֆիզիկական պասիվ վիճակ:
  • Շատ ջուր խմեք: Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 լիտր ջուր խմել: Եթե օրգանիզմն անհրաժեշտ չափով խոնավություն է ստանում, հեշտությամբ ազատվում է տոքսիններից, լավանում է մաշկի որակը, կանխարգելվում հեղուկի կուտակումը: Այս ամենն օգնում է արագ ազատվել աչքերի տակ առաջացած սև շրջանակներից:
  • Աշխատեք մաշկը պաշտպանել վնասվածքներից և արևի ճառագայթների ազդեցությունից:



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․