Ինչպես գիրանալ. սննդակարգ չաղանալ ցանկացողների համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




«Ախ, գոնե մի քանի կիլոգրամ էլ քաշ ավելացնեմ:». այս խոսքերը լսելիս շատերը զարմանքով կնայեն ձեզ վրա: Իրոք, նրանք, ովքեր մշտապես նստած են դիետաների վրա և դուրս չեն գալիս մարզասրահներից մեկ պարզ նպատակով՝ նիհարելու համար, դժվար թե հասկանան, թե ինչպես կարելի է ցանկանալ գիրանալ:

Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ: Շատերն իրենց առջև այդպիսի նպատակ են դնում ոչ թե որովհետև ուղղակի ուզում են, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց առողջության համար:

Որ դեպքերում է չաղանալը օգտակար 

Յուրաքանչյուրը կարող է նշել չափազանց բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները՝ ուտում ես, ինչ ուզում ես և երբ ուզում ես, ոչ մի ցելյուլիտ, մեծ փոր և այլ խնդիրներ, որոնք առաջանում են ավելորդ քաշի պատճառով: Սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր: Դրանցից ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգարումն է կանանց մոտ: 

Պարզ ասած՝ եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ: Բացի այդ, քաշի կորուստը, եթե դուք չեք օգտագործում դիետաներ, չեք զբաղվում սպորտով և վարում եք սովորական կյանք, ինքնին ազդարարում է, որ օրգանիզմում կա ինչ-որ խնդիր՝ սկսած մարսողության հետ խնդիրներից և վերջացրած ուռուցքներով: Հետևաբար, եթե դուք գնալով ավելի շատ եք նիհարում, անպայման դիմեք բժշկի:

Քաշ հավաքել. ի՞նչ և ի՞նչպես 

Այսպիսով դուք ձեր արջև նպատակ եք դրել հավաքել որոշակի քանակությամբ լրացուցիչ կիլոգրամներ: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին: Ճիշտ է, պետք է նստել դիետայի վրա: Բայց ոչ թե նիհարելու դիետային հակառակ՝ այսինքն ուտել որքան հնարավոր է շատ. դուք միևնույն է միանգամից չեք կարող կտրուկ ավելացնել ընդունվող ուտելիքի քանակը: Մյուս կողմից չափից շատ ուտելը կարող է վնասակալ լինել ձեր առողջության համար: 

Գիրանալու համար պետք է մեծացնել ախորժակը և, հետևաբար, փոխել ձեր ճաշացանկը: Խթանեք ձեր ախորժակի աճը: Ամեն անգամ ուտելուց առաջ խմեք բանջարեղենային կամ մրգային հյութ, կարող եք նաև խմել ոչ ալկոհոլային գարեջուր: Կերեք օրական առնվազն 5-6 անգամ, հավասար ընդմիջումներով: Կարևոր է թույլ չտալ, որպեսզի առաջանա քաղցի զգացում, այլապես ձեր բոլոր ջանքերը զուր կլինեն: Եթե սովածացել եք, ինչ-որ բան կերեք, մի ստիպեք ձեզ քաղցի մատնվել: 

Ճաշելուց հետո աշխատեք հանգստանալ, հանգիստ նստեք կամ նույնիսկ կես ժամով պառկեք՝ տալով ձեր օրգանիզմին հնարավորություն ավելի լավ մարսել ուտելիքը:

Գիրանալ ցանկացող մարդկանց սնունդը պետք է լինի հիմնականում սպիտակուցա-ածխաջրային: Կարևոր է, որ ընդունվող սպիտակուցի կեսը լինի միս, ձուկ և ձու: Հատկապես օգտակար է հավը՝ հավի նուրբ միսը հեշտ է մարսվում, իսկ սպիտակուցն օգնում է մկաններին ստանալ անհրաժեշտ տեսքը: 

Ամեն օր կերեք կաթնաշոռ, ընդ որում՝ ընտրեք մեծ քանակությամբ յուղ պարունակողը, խմեք կաթ և կեֆիր: Կարող եք պատրաստել հատուկ սպիտակուցային կոկտեյլ: 

Մեկ տուփ կաթնաշոռը լուծեք մի բաժակ սերուցքի մեջ, ավելացրեք մի քանի ճաշի գդալ մուրաբա կամ մեղր և լավ խառնեք: Համեղ և օգտակար: 

Մի մոռացեք և յուղերի մասին: Արևածաղկի, սոյայի կամ ձիթապտղի ձեթով համեմեք ձեր սալաթները: Ընդ որում նրանցում պարունակվող վիտամին E-ն բարերար ազդեցություն կունենա ոչ միայն նյութափոխանակության, այլև ձեր արտաքինի վրա. իզուր չեն այն անվանում գեղեցկության վիտամին: 

Սպիտակուցներին հավասար գիրանալուն նպաստում են նաև ածխաջրերը: Հետևաբար համարձակորեն կերեք սպիտակ հաց և մակարոններ, կարտոֆիլը բոլոր տեսակներով (եփած, տապակած, ֆրի և այլն), շաքար, մեղր, քաղցրավենիքներ և մնացած այն ամենն, ինչից նիհարել ցանկացողներն իրենց զրկում են: 

Հետևեք, որպեսզի ձեր ճաշացանկը լինի բալանսավորված նաև վիտամինների և միներալ նյութերի պարունակությամբ: Անհրաժեշտության դեպքում ընդունեք վիտամինամիներալային կոմպլեքսներ: Խմեք շատ հեղուկ՝ օրական 2-3 լիտր: Դա կարող է լինել կաթով թեյ, սերուցքով սուրճ, հյութ կամ հասարակ ջուր:

Քաշ ավելացնել ցանկացողների համար դիետա 

Ինչպիսի՞ն է օրինակելի ճաշացանկը գիրանալ ցանկացողի համար: Այն ունի հետևյալ տեսքը. 

  • Նախաճաշին՝ 1 ափսե վարսակի շիլա (овсяная каша)՝ մեղրով և ընկույզներով կամ կաթնաշոռ չորացրած մրգերով, կարագով ու պանրով բրդուճ և մի քանի բաժակ կակաո: 
  • Երկրորդ նախաճաշ՝ մրգային հյութ, երշիկով բրդուճ և 1 բաժակ յոգուրտ: 
  • Ճաշի համար՝ ախորժակը գրգռող աղցան, թանձր սննդարար ապուր, մեծ չափաբաժնով միս կամ ձուկ, կարագով համեմված կարտոֆիլային պյուրե կամ մակարոններ: Ճաշն ավարտեք դեսերտով կամ սերուցքներով սրճով: 
  • Ճաշի և ընթրիքի միջև կերեք թարմ մրգերից որևէ աղցան կամ յուղոտ յոգուրտ 
  • Ընթրիքին կերեք վիչինայով և լոլիկով ձվածեղ, խմեք կես լիտր կաթ, իսկ քնելուց առաջ կերեք տանձ կամ խնձոր: 

Լավ սնվելն, իհարկե, լավ է, բայց դուք հավանաբար չեք ցանկանա քաշ ավելացնել փորի մեծացման հաշվին: Այդ իսկ պատճառով ձեր օրգանիզմին անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, որպեսզի լրացուցիչ կալորիաները հավասարաչափ բաշխվեն ողջ օրգանիզմով: Ձեզ անհրաժեշտ է գնալ մարզասրահ, այն նույն մարզասրահը, ուր գնում են նիհարելու համար: 

Բայց գիրանալ ցանկացողների համար վարժությունները կլինեն ուրիշ, քանի որ անբավարար քաշով մարդկանց հիմնական բարդույթը բարակ ոտքերն ու ձեռքերն են, ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ձեռքերի և ոտքերի մկանները զարգացնող վարժությունների վրա: Օգտակար են գանտելներով սեղմումները, շտանգայով (ծանրաձող) վարժությունները և զանազան ոտքերի և ձեռքերի վարժությունները: Իսկ լողը և հեծանիվը հիանալիորեն կլրացնեն այս ամենը:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․