Ամեն անգամ տնից դուրս գալիս անպայման դրսում մեկ գդալ շաքարավազ թողեք․ ահա թե ինչու


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




92 տարեկան մասնագետ Դեյվիդ Աթենբորոն ամբողջ կյանքում պայքարել է կենդանիների կյանքի և շրջակա միջավայրի բարելավման համար։ Նա շատ գրքերի հեղինակ է, ինչպես նաև հեռուստահաղորդավար։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե մեղուներն աշխարհի երեսից վերանան, ապա մարդկությունը կվերանա առավելագույնը 4 տարի անց»։

Դեյվիդն, իհարկե, առաջին մարդը չէ, ով դա ասում է, սակայն նրա խոսքերը ևս մեկ անգամ մեզ պետք է հիշեցնի այն մասին, որ դա խնդիր է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Մեղուները կարող են փոքր և աննշան թվալ, սակայն ունեն շատ կարևոր առաքելություն․ մեր կերած սննդի մոտ մեկ երրորդը մեղուները փոշոտում են։

«Վերջին 5 տարվա ընթացքում մեղուների քանակը նվազել է մոտ 1/3-ով»,- գրում է Դեյվիդ Աթենբորոն։ Սակայն այս իրավիճակն անհույս չէ։ Մասնագետն առաջարկում է վերցնել մեկ թեյի գդալ շաքար, ավելացնել մի փոքր ջուր և թողնել այն բակում, այգում կամ պարզապես դռան մոտ։ Դա կօգնի փրկել աշխարհը։

Կենդանաբանը գրել է՝ «Մեղուները կարող են հոգնել և ուղղակի էներգիա չունենալ իրենց փեթակներ վերադառնալու համար, ինչը շատ հաճախ բերում է անիմաստ մահվան։ Եթե դուք հանդիպեք ձեր տան տարածքում, այսպես ասած, «հոգնած» և ծույլ մեղուների, ապա լավագույն լուծումը ջրով շաքարն է։ Այս խառնուրդը մեղվին կվերադարձնի իր էներգիան։ Պարզապես խառնեք 2 ճաշի գդալ սպիտակ փոշիացված շաքարը մեկ ճաշի գդալ ջրի հետ և դրեք այն դրսում։ 

Պատմեք այս մասին ձեր ընկերներին, հարազատներին»։



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․