Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Վզի վրա առաջացած աղերի կուտակումն անվանում են պարանոցային օստեոխոնդրոզ: Քանի որ պարանոցն օրգանիզմի կարևոր մասերից մեկն է, ապա այդ շրջանում առաջացած խախտումները օրգանիզմում լուրջ խնդիրների պատճառ են դառնում:
Պարանոցում են կուտակված վզի, դեմքի և գանգի հյուսվածքները սնող անոթներն ու նյարդերը: Բացի այդ, նյարդային վերջավորությունների սեղմման պատճառով առաջանում են գլխացավեր, թմրում են վերջույթները, թուլանում են մկանները, մարդն արագ հոգնում է և այլն:
Ինչպե՞ս տան պայմաններում վերացնել աղերի կուտակումը:
Անհրաժեշտ է վերցնել կարտոֆիլ, մեղր և եղևնու յուղ (пихтовое масло):
Մանր քերել կարտոֆիլը և 1:1 հարաբերությամբ խառնել մեղրի հետ: Խառնուրդով կոմպրես անել պարանոցի և ուսերի հատվածում, վրայից կոմպրեսի թուղթ և տաք շոր դնել և ամրացնել:
Կոմպրեսը թողնել 2 ժամ: Հանելուց հետո տաք խոնավ անձեռոցիկով մաքրել մաշկը և վրան եղևնու յուղ քսել: Բուժման կուրսը 7-10 պրոցեդուրա է:
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Առո՛ղջ եղեք: