Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մարինան ամենասովորական ընտանիքի աղջիկ է, մայրն ամբողջ կյանքում տրոլեյբուս է վարել։
Հայրիկը երկար ժամանակ վարորդ է եղել, սակայն վնասվածքը ստիպեց նրան թոշակի անցնել և հոգ տանել իր առողջության մասին: Հաշմանդամությունը թույլ էր տալիս կատարել որոշ աշխատանք կես դրույքով, բայց դա չէր բավականցնում։ Փողը բավականացնում էր միայն համեստ կյանքի համար՝ հագնվել, ուտելիք գնել․․․
Մանկուց Մարինան ձգտում է օգնել ծնողներին։ Սկզբում օգնում էր հարևանուհուն այգում, միայն թե վարունգով կամ հատապտուղներով «աշխատավարձ» տային։ Ձմռան համար անհրաժեշտ էին պահածոներ, հայրիկին՝ վիտամիններ:
Նստում էր հարևանի երեխաների հետ, գովազդային թռուցիկներ կպցնում, հասցնում էր ծանոթների խանութում հատակները լվանալ։ Բայց, իհարկե, սա շատ քիչ էր։
Նա վաղ հասկացավ, որ իր համար միակ ելքը լավ աշխատանքն էր: Սա նշանակում է, որ պետք էր սովորել, կրթվել։ Եթե դա չհաջողվեր, խանութներում նորից հատակները կլվանար: Եվ նա սկսեց իր ուսումը։
Մարինային ճանաչում էին բոլոր քաղաքային գրադարաններում, մասնակցում էր օլիմպիադաների, արժանանում մրցանակների։
Ծնողներն ասում էին՝ «Սովորի՛ր, աղջիկս։ Մենք կարող ենք դիմանալ, եթե չանհանգստանանք քեզ համար, ապա ավելի հեշտ կլինի»։
Համալսարանում Մարինան կիսվում էր ուսման և աշխատանքի միջև, երազում էր օգնել ծնողներին՝ կարգի բերել իրենց տունը: Նրանք արժանի էին դրան։
Նա առաջվա պես օգնում էր իր ծանոթներին` խնամելով նրանց երեխաներին, լեզու ու դասեր էր սովորեցնում, հասցնում էր մաքրել հատակը և նույնիսկ հերթապահում էր համալսարանի զգեստապահարանում․․․ Եվ գումար խնայեց, հավաքեց կոսմետիկ վերանորոգման համար։
Տանը հայրիկը ուրախությամբ միացավ աշխատանքին։ Մարինան իր ծնողների հետ վերաներկեց պատերը, փոխեցին վարագույրները և բարձրացրին առաստաղը: Հին հատակը դարձավ պատրաստի հիմք լամինատի համար:
Մարինան հրավիրեց կահույք նորոգողին, որպեսզի թարմացնի բազկաթոռներն ու բազմոցները, որոնց վրա ինքը և իր ծնողներն էին քնել։ Նրա երազանքը նոր կահույք գնելն է։ Վստահ է, որ մեկ տարի հետո կկարողանա ավելի շատ խնայել, աստիճանաբար խոհանոցը կգեղեցկացնի, իսկ լոգարանը՝ բոլորովին նոր կդարձնի։
Ծնողները նման բան չէին սպասում, մայրը նույնիսկ լաց էր լինում, երբ պատմում էր, թե ինչ է արել իրենց համար դուստրը։