5 բան, որ կատարվում է առողջության հետ, եթե ամեն օր սուրճ ըմպեք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կարգավորվում է նյութափոխանակումը։ Սա լավ նորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով կամ արդեն մարզվում են։ Կոֆեինը բնական եղանակով մեծացնում է օրգանիզմի էներգետիկ մակարդակը և կարգավորում է նյութափոխանակությունը։ Էֆեկտը կարճաժամկետ է, բայց քանի դեռ շարունակվում է, էներգիայի պակաս չեք զգա։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ մարզվելուց հետո մեկ բաժակ սուրճ խմած մարզիկների դիմադրողականությունը բարձրացել է 66%-ով։ Սուրճն օգնել է վերականգնել մարզումների ընթացքում կորցրած էներգիան։

Ուղեղն ավելի առողջ է դառնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3-5 բաժակ սուրճի ընդունումը 65%-ով կարող է նվազեցնել միջին տարիքի կանանց և տղամարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը, իսկ Պարկինսոնի հիվանդությանը՝ 32-60%-ով։ Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը բարձրացնում է տրամադրությունը, լավացնում հիշողությունն ու ուշադրությունը։

Դուք ավելի երջանիկ կդառնաք։ Հարվարդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ և կանայք, որոնք օրվա ընթացքում խմել են 2-4 բաժակ սուրճ, ունեցել են ինքնասպանություն գործելու 50%-ով ավելի ցածր ռիսկ՝ համեմատած այն մարդկանց, որոնք ընդհանրապես սուրճ չեն օգտագործում։ Բացի դրանից՝ սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, նույնիսկ ավելի շատ, քան մրգերն ու բանջարեղենները՝ միասին վերցրած։ Այն պարունակում է սնուցող նյութեր, B1, B2, B3, B5 վիտամիններ, ինչպես նաև՝ կալիում և մանգան։

Նվազում է մաշկի քաղցկեղի հավանականությունը։ Քաղցկեղի ազգային ինստիտուտի հրապարակած հանդեսում ասվում է, որ ըստ հետազոտությունների՝ տարեց մարդիկ, որոնք օրվա ընթացքում խմել են 4 կամ ավելի բաժակ սուրճ, ունեցել են մաշկի քաղցկեղի առաջացման 20% ցածր ռիսկայնություն։ Դա նրանից է, որ սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆիտոքիմիական նյութեր։

Նվազում է դիաբետով հիվանդանալու ռիսկը։ Վերջապես, Հարվարդի համալսարանի մեկ այլ հետազոտության համաձայն՝ 11%-ով ցածր է շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկն այն մարդկանց մոտ, որոնք 4 տարվա ընթացքում օրական մեկ բաժակ սուրճ են խմել։



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․