Օգնելով ձյան տակ սառած շանը՝ մարդիկ սարսափով հայտնաբերել են այն, ինչը նա թաքցնում էր իր տակ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հայտնի փաստ է, որ մարդու և շան միջև անտեսանելի կապ կա։ Կարո՞ղ է արդյոք շունը փրկել մարդու կյանքը։ Իհարկե, կարող է։ Եվ նման պատմությունները բազմաթիվ են։ Իսկ կարո՞ղ է շունը տաքացնել մարդուն և փրկել ցրտից։ Պարզվում է, որ կարող է։

Մի սարսափելի և հերոսական պատմություն ենք ներկայացնում, որը տեղի է ունեցել Ալթայի երկրամասում 2020թ․ հունվարին։ Վաղ առավոտյան սիբիրյան գյուղերից մեկի բնակիչները տներից մեկի մոտակայքում ձյան մեջ պառկած շուն են հայտնաբերել։ Նա գրեթե ամբողջովին ծածկված էր ձյունով, և միայն մեջքն էր երևում։

Դրսում սառնամանիք էր։ Կենդանին չէր շարժվում, և մարդիկ որոշեցին ստուգել, թե արդյոք նա շնչում է։ Պարզվեց, որ ողջ է։ Սակայն երբ շունը կանգնեց թաթերի վրա, մարդիկ քարացան զարմանքից․․․ Կենդանու տակ երկու–երեք տարեկան մի երեխա էր պառկած։

Պարզվում է, որ երեխայի մայրը երկու օր առաջ որոշել էր պատժել իր փոքրիկ տղային և տնից դուրս էր հանել գիշերով, սառնամանիքին։ Գիշերը ոչ ոք չէր կարող լսել երեխայի լացը, ոչ ոք՝ բացի շնից։ Շունն էլ հենց դարձել էր նրա պահապան հրեշտակը։
Շունը պարզապես եկել և ծածկել էր փոքրիկին իր մարմնով։ Այսպես նրանք երկու օր են անցկացրել։

Տղային անմիջապես հիվանդանոց են տեղափոխում, բժիշկները նրա վիճակը բավարար էին գնահատում։ Եվ այս ամենը՝ շնորհիվ շան։

Ի դեպ, այդ կնոջը, որին դժվար է «մայր» անվանելը, գտել են միայն չորս օր հետո։ Թե որտեղ է նա եղել, պարզ չէ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Չորքոտանի բարեկամը հիմա նոր անուն ունի՝ Հերոս։ Տեղի բնակիչները համարում են, որ տղայի և շան միջև հիմա աստվածային կապ է առաջացել, որը ոչ մի դեպքում չի կարելի խզել։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․