Եթե ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Լեզուն մեր օրգանիզմի վիճակի հայելին է: Կանգնիր հայելու առջև և նայիր լեզվիդ ու կարող ես կազմել օրգանիզմիդ դոսյեն:




Դեղին գույնը վկայում է մարսողական համակարգի խանգարումների մասին, իսկ եթե հիվանդությունը կրում է ծանր քրոնիկական բնույթ, լեզվի վրայի փառը դառնում է սև:

Մարսողության խանգարման դեպքում լեզվի վրա կարող են մնալ նաև ատամների հետքերը:

Խցանումների և թունավորման դեպքում լեզվի փառը սպիտակ է և խիտ:

Թոքերի հիվանդության դեպքում այն դարչնագույն է:

Սիրտանոթային և թոքային համակարգի, ինչպես նաև արյան հիվանդությունների ժամանակ այն մուգ կարմիր է, իսկ սակավարյունության և հյուծվածության դեպքում՝ անգույն:

Մանուշակագույնը դիտվում է արյան և թոքերի ծանր հիվանդությունների դեպքում:

Կապույտ գույնը վկայում է սիրտ-թոքային և երիկամների համակարգի հիվանդությունների մասին և հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Լեզվի մեջտեղի ծռված գիծը վկայում է առանձին ողերի խնդիրների մասին, իսկ ճաքերը և խորը ծալքերը՝ օրգանիզմի կենսաէներգետիկայի խանգարման:

Եթե ունեք վարդագույն, խոնավ, բարակ սպիտակ փառով լեզու, ուրեմն դուք լիովին առողջ եք:

Շնչառության թարմությունը 70 տոկոսավ կախված է լեզվի վիճակից: Նաև հարկավոր է իմանալ, որ եթե լեզուն վառ կարմիր է, չոր կամ կոշտ՝ ուրեմն պակասում է B2 վիտամինը, եթե արնակապույտ է և այտուցված՝ B3 վիտամինը, եթե հաճախ է արնահոսում՝ C վիտամինը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․