Խորհուրդներ՝ բրինձ եփելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բրնձի արտաքին տեսքն ու համը կախված է, առաջին հերթին, դրա տեսակից: Սակայն կան նաև բրինձը եփելու որոշ գաղտնիքներ, որոնք տարիների ընթացքում մշակել են խոհարարները:

1. Բրինձը հարկավոր է նախապես լվանալ: Արտերկրից ներմուծելիս բրինձի տեսքը պահպանելու համար այն պատում են գլյուկոզայով և տալկով (միներալ` շերտավոր սիլիկատների ենթախմբից): Այդ պատճառով խորհուրդ է տրվում եփելուց առաջ անպայման լվանալ բրինձը՝ տալկը հեռացնելու համար:

2. Նախապես թողնել ջրի մեջ: Եփելուց առաջ խորհուրդ է տրվում բրինձը մի քանի րոպե թողնել ջրի մեջ: Այդ դեպքում այն ավելի արագ և հավասարաչափ կեփի:

3. Սառը ջրով եփելու ժամանակ կաթսան հարկավոր է փակել: Ջրի եռալուն պես կրակը թուլացնել և թողնել փակ կաթսան կրակի վրա մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: Եռման ջրով եփելիս հարկավոր է բաց պահել կաթսան մինչև ջուրը գոլորշիանա, ապա թուլացնել կրակը և փակել կաթսան, թուլացնել կրակը:

4. Եթե ցանկանում եք, որ բրնձի հատիկներն ամբողջական մնան, չի կարելի աղ ավելացնել և խառնել:

5. Հատիկները պահպանելու համար խորհուրդ է տրվում 1 բաժակ բրնձին ավելացնել 1.5 բաժակ ջուր:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․