Մոր նամակը դստերը. «Տեսնելով իմ ծերությունը` մի՛ տխրիր, մի՛ զգա քեզ անզոր»...


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ, և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար: Հիշիր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:

Եթե քեզ հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի ընդհատիր… լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել:

Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը, տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. ինչ որ ես քեզ ասում եմ, լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել:

Ես ինքս գիտեմ` երբ պետք է ուտեմ, իսկ երբ՝ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ առաջին քայլերդ էիր անում: Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել… ներիր ինձ… իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս:

Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․