Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Վերջերս գիտնականները պարզել են, որ մեկ խնձորը պարունակում է 100մլն մանրէ, որոնցից շատերն օգտակար են։ Այժմ ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։

Կանխում է ծերունական թուլամտությունը. խնձորը նեյրոնների բջիջները պաշտպանում է օքսիդացնող սթրեսից` այդ կերպ նվազեցնելով նեյրոտոքսիկությունը։ Իսկ դա շատ կարևոր է ծերունական թուլամտության կանխարգելման համար։

Նվազեցնում է գլխուղեղի կաթվածի ռիսկը. գիտնականները պարզել են, որ ամեն օր խնձոր ուտելը բազմաթիվ անգամ նվազեցնում է գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկը, որն իրենից ներկայացնում է գլխուղեղի արյան շրջանառության վտանգավոր խանգարում, ինչը հանգեցնում է անուղղելի հետևանքների։

Կանխում է ճարպակալումը. խնձորը հագեցած է բջջանյութով, ինչը երկար ժամանակով ավելացնում է հագեցվածության զգացումը։ Իսկ դա ճարպակալումը կանխելու է հիանալի միջոց է։

Նվազեցնում է դիաբետի ռիսկը. պոլիֆենոլային հակաօքսիդանտների շնորհիվ խնձորը նվազեցնում է աշխարհում ամենատարածված նյութափոխանակման խանգարումներից մեկի` դիաբետի ռիսկը։

Օգնում է պայքարել ասթմայի դեմ. ինչպես արդեն նշվել է, խնձորները պարունակում են հակաօքսիդանտներ։ Իսկ այդ օգտակար նյութերը պաշտպանում են թոքերը օքսիդացնող վնասվածքներից, ինչը շատ կարևոր է ասթմայի դեմ պայքարի ժամանակ։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․