28 տարի այս կինը կույր էր ձևանում․ ահա, թե որն էր պատճառը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ներկայացնում ենք իսպանուհի Կարմեն Խիմենեսին, ով մոտ 28 տարի առաջ ամբողջովին կուրացավ աչքերի լուրջ վնասվածքից հետո: Համենայն դեպս, նա այդպես ասաց իր ընկերներին և ընտանիքին:

Իրականում Կարմենն այնքան էր հոգնել «ողջույն» բառից և ինչ-որ մեկին բարևել չցանկանալուց, որ խաբեության դիմեց: Վերջերս պարզվեց, որ 57-ամյա կինը 3 տասնամյակ տեսնում էր և՝ նույնիսկ շատ լավ:

Ճշմարտությունը հարազատներին շոկի մատնեց, թեև նրանք նկատում էին, որ վիճակը մի քիչ կասկածելի է: «Դերասանուհու» ամուսնու խոսքով՝ իրեն միշտ զարմացնում էր, որ նա աննման դիմահարդարում էր անում: Իսկ երբեմն նկատում էր, որ կինն աչքի պոչով փորձում է հեռուստացույց դիտել․․․

Բայց Կարմենը չէր խոստովանում, որ տեսնում է: Մինչև վերջերս:

«Ես հոգնել էի փողոցում մարդկանց հանդիպել, կանգնել՝ ողջունելու և զրուցելու նրանց հետ: Ես երբեք շփվող չէի: Կույր ձևանալով՝ խուսափում էի շատ սոցիալական պարտականություններից»,- ասում է Կարմենը:

Խիմենեսը նաև վախենում էր դատարանի առաջ կանգնել, քանի որ այդ ամբողջ ընթացքում հատուկ ֆինանսական օգնություն էր ստացել կույրերի համար:

Մինչև հիմա պարզ չէ՝ այս պատմությունն իրակա՞ն է, թե՞ ոչ: Համաշխարհային ԶԼՄ-ները վկայակոչում են Hay Noticia-ն՝ լուրի միակ աղբյուրը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․