Ինչու՞ է փետրվարը տևում ընդամենը 28 (29) օր. պատասխանը բավականին հետաքրքիր է


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Գիտե՞ք մարդկանց մեծ մասն ինչ օրացույցով է ապրում: Ապրում ենք Գրիգորյան օրացույցով: Դրա հիմքերը գալիս են հին հռոմեական օրացույցից:

Մի ժամանակ հին Հռոմում տարին ուներ 10 ամիս: Սկսվում էր այն մարտին և ավարտվում դեկտեմբերին: Իսկ ահա Նում Պոմպիլիում կայսրը որոշեց, որ հարկավոր է օրացույցը գրանցել ըստ լուսնի 12 ցիկլի: Այդպես օրացույցում հայտնվեցին հունվար և փետրվար ամիսները:

Դրանցից յուրաքանչյուրն ուներ 28 օր, բայց հետո որոշվեց՝ հունվարին ևս մեկը ավելացավ: Քանի որ հռոմեացիները կարծում էին, որ ամսվա մեջ հավասար քանակով օրերը դժբախտություն են բերում: Սկզբում ամեն ինչ կարգին էր, բայց ընթացքում ցիկլը խախտվեց և ևս մեկ ամիս ավելացնել անհնար էր:

Այդ ժամանակ կառավարում էր Հուլիոս Կեսարը, ով կարգավորեց տարին, ըստ որի 3 տարի ընթանում էր 365 օրով և մեկ տարի՝ 366: Փետրվարին հասավ 29 օր, իսկ նահանջ տարվա մեջ՝ 30: Կեսարն ամառվա իր սիրած ամիսն անվանեց իր իսկ անունով: Եվ դա այդպես կընթանար, եթե չլիներ հզոր Օկտավիանոս Օգոստոսը…

Օգոստոսին դուր չեկավ, որ իր անունով կոչած ամիսն ունի ոչ հստակ 30 օր, և ավելացրեց դրան ևս մեկը: Եվ դա արվեց ոչ մեծ նշանակություն ունեցող փետրվարի հաշվին: Ահա թե ինչու 31 օր ունեցող հուլիսին հաջորդում է նույնաքանակ օգոստոսը, իսկ փետրվարն ունի ընդամենը 28 օր: Այդ ժամանակից մինչ հիմա կարծես թե այլևս բողոքներ չեն եղել՝ կապված օրացույցի հետ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․