Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են. 25 իմաստնություն չինացիներից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, և այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբբուբեններից, որոնք այնքան նման են իրար:

Երկար տարիների ընթացքում Չինաստանի մշակույթը սպունգի պես ներծծել է իր հողի վրա ապրած իմաստունների խորը մտքերն ու դիտարկումները, և թեպետ դրանք արտաբերված են եղել հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ արդիական են ու ուսուցանող նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Չին ժողովրդի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ, որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում: Չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տալ:

  • Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։
  • Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգ առնելուց:
  • Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մեռնես, բայց հնարավորինս ուշ:
  • Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում:
  • Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչընդոտը, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:
  • Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից:
  • Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են:
  • Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար:
  • Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է:
  • Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն:
  • Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:
  • Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը:
  • Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն:
  • Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորի:
  • Ուսուցիչները միայն դռներն են բացում: Հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք:
  • Որքան էլ որ քամին ուժգին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի:
  • Առանց թերության ընկեր չի լինում, եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկեր:
  • Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են:
  • Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են:
  • Կարմրելու ունակ մարդիկ չեն կարող սև սիրտ ունենալ:
  • Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազարավոր օրեր` ստվեր:
  • Սարեր շարժել կարողացող մարդը սկսեց նրանից, որ տեղից տեղ էր տանում մանր քարեր:
  • Եթե սխալ գործես, ավելի լավ է՝ միանգամից ծիծաղիր:
  • Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:
  • Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․