Վուդի Ալենի 17 կտրուկ մտքերը, որոնց շնորհիվ կկարողանաք համակերպվել կյանքի դժվարություններին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Վուդի Ալենը ժամանակակից աշխարհի ամենապահանջված ռեժիսորներից մեկն է։ Նա նաև դերասան-կատակերգու է, գրող, սցենարիստ, պրոդյուսեր և «Օսկար»-ի 4 անգամյա դափնեկիր։

Համարվում է, որ ֆիլմաշխարհում ինտելեկտուալ կատակերգության ստեղծողը հենց Ալենն է եղել։ Ներկայումս նա 83 տարեկան է, և մինչև վերջերս տարեկան մեկ ֆիլմ էր թողարկում։ Ալենի բազմաթիվ հարցազրույցներից, գրած պատմություններից և սցենարներից կարելի է կազմել աֆորիզմների ու մտքերի ծավալուն ժողովածու։

Իր մասին

Ինձ ինտելեկտուալ են համարում, քանի որ ես ակնոցներ եմ կրում, և նկարիչ՝ քանի որ իմ ֆիլմերը եկամտաբեր չեն։ Թե մեկը և թե մյուսը սխալ են։

Ես չեմ վախենում մահանալուց։ Ես ուղղակի չեմ ցանկանում ներկա լինել այդ պահին։

Չեմ կարողանում երկար ժամանակ Վագներ լսել։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում գրավել Լեհաստանը։

Ես հավատում եմ ամենատես աչքին, ով վերևից հետևում է մեզ։ Ցավոք սրտի դա կառավարությունն է։

Սիրո և հարաբերությունների մասին

Մենք մտածում էինք ինչ անել. գնալ Բահամյան կղզիներ թե՞ բաժանվել։ Վերջիվերջո որոշեցինք, որ Բահամները հաճույք են մի քանի շաբաթվա համար, իսկ լավ բաժանումը՝ ամբողջ կյանքի։

Իմ կինը չի ցանկանում հասունանալ։ Ես լոգանք եմ ընդունում, իսկ նա խորտակում է իմ նավերը։

Սիրո և ինտիմ մերձեցման մեջ մեծ տարբերություն կա. առաջինը վերացնում է անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է այն։

Մենք վիճեցինք, և նա կրկին խոսեց երեխաների մասին։ Ես շատ մեծ դժվարությամբ համոզեցի նրան, որ երեխաները մեծ չեմ ծնվում։

Կյանքի մասին

Մարդիկ բաժանվում են լավերի և վատերի։ Լավերը լավ են քնում, փոխարենը վատերը քնից ազատ ժամերին կյանքից հաճույք են ստանում։

Ես բարձր ձայն լսեցի։ Վերջացրեցի բլիթս, ըմպեցի սուրճս և միանգամից հասա օգնության։

Հրաշալի երեկո եմ ունեցել։ Տպավորությունը՝ ինչպես Նյուրենբերգյան գործընթացում…

Կարելի է ապրել հարյուր տարի, եթե հրաժարվել այն ամենից՝ հանուն ինչի արժե ապրել։

Երջանիկ լինելու միակ միջոցը տառապանք սիրելն է։

Լոս Անջելոսում աղբն այլևս չեն նետում։ Այն վերամշակում են հեռուստաշոուի։

Հավերժությունը ձանձրալի է։ Հատկապես վերջում։

Ողբերգության և կատակերգության միջև միակ տարբերությունն այն է, որ կատակերգության ժամանակ մարդիկ ողբերգությունը հաղթահարելու միջոցներ են գտնում։ Իհարկե հումորը չի կարող բոլոր խնդիրների համար լուծում լինել, սակայն այն նման է կպչուն ժապավենի։ Սա ավելի լավ է, քան ամբողջ կյանքը կոտրված ապրելը։

Եթե ցանկանում եք, որ Աստված ծիծաղի՝ պատմեք ձեր պլանների մասին։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․