Այս կինն ամեն առավոտ ձեթով ողողում է բերանը. առավոտյան օգտակար խորհուրդներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ներկայացնում ենք առավոտյան 9 սովորություն կյանքը դեպի լավը փոխելու համար:

Շուտ արթնանալ

Պետք է արթնանալ, երբ ավարտվում է քնի հերթական ցիկլը: Լինում է, երբ պարբերաբար վաղ առավոտյան արթնանում եք, նայում եք ժամացույցին և շարունակում եք քնել: Այդ ժամանակը ձեր արթնանալու կենսաբանական ժամն է: Միաժամանակ, աշխատեք հնարավորինս շուտ պառկել քնելու և արթնանալ ձեր բնական ժամին:

Ձեթով ողողում

Նախքան առավոտյան ատամները մաքրելը՝ բերանը 5 րոպեով ողողեք 1 թ.գ. բուսական ձեթով: Յոգերի ավանդույթի համաձայն՝ դա բերանի խոռոչից հեռացնում է գիշերը կուտակված բակտերիաները և թարմացնում է շնչառությունը:

Մաքրեք լեզուն

Ձեթով ողողումից հետո անհրաժեշտ է մաքրել լեզուն քերիչով կամ սովորական թեյի գդալով:

Բարևիր արևին

Կա յոգայի պարզ վարժությունների համալիր, որը կոչվում է «Ողջույն արևին»: Այն ամեն օր կատարելով՝ դուք օրգանիզմն ակտիվացնում եք նոր օրվան ընդառաջ: Հակացուցումներ կան զարկերակային հիպերտենզիայի, ճողվածքների, հղիության դեպքում և ծննդաբերությունից 40 օր հետո:

Մերսում չոր սպունգով

Լոգանքից առաջ ամբողջ մարմինը մերսեք չոր սպունգով կամ խոզանակով: Կարճ մերսող շարժումներ կատարեք ձեռքերի և ոտքերի մատների ծայրերից սրտի ուղղությամբ: Հետո որովայնով, մեջքով և ուսերով: Հետո կարելի է դասական լոգանք ընդունել:

Կիտրոնով տաք ջուր

Առավոտյան ձեր առաջին ըմպելիքը պետք է լինի մեկ բաժակ տաք ջուրը՝ կիտրոնի հյութով: Դա կօգնի սկսել մարսողական համակարգի աշխատանքը և վերականգնել օրգանիզմը գիշերվա խոնավության կորստից հետո: Կիտրոնով ջուրն ակտիվացնում է լյարդը, ուստի այն ավելի լավ, ձեզ կպատրաստի աշխատանքային օրվան, քան պարզապես խմելու ջուրը:

Նախաճաշ

Կիտրոնով ջրից 30 րոպե անց կարելի է նախաճաշել: Շատ յուղոտ կամ շատ օսլա պարունակող սնունդն ամիջապես քնկոտ է դարձնում: Իսկ չափազանց թեթև նախաճաշը կարող է քաղցի ուժեղ զգացում առաջացնել մի քանի ժամ հետո: Կարող եք ուտել ինչպես ձեթով աղցան, այնպես էլ՝ փոքր քանակի ձեթով շիլա կամ բուտերբրոդներ:

Աղոթք (Մեդիտացիա)

Օրն սկսեք կարճ աղոթքով, ներշնչող տողերով (մեդիտացիայով) և կզգաք տարբերությունը ձեր սովորական վիճակից արդեն մեկ շաբաթ անց:

Աշխատանքի տարեք ձեր ճաշը

Ճաշի համար ընտրեք այն մթերքները, որոնք ձեզ օգնում են հագեցած զգալ, բայց առանց ավելորդ ծանրության ու քնկոտության: Օրվա ընթացքում այդպես սնվելու դեպքում կկարողանաք պահպանել օրվա սկզբի էներգիան:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․