Մուրաբաների տեսակների օգտակար հատկությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Դիետոլոգների կարծիքով՝ մուրաբան ունի բավականին օգտակար հատկություններ և անգամ որոշ դեպքերում օգտագործելը շատ ցանկալի է:

Հայտնի է, որ ազնվամորու մուրաբան օգտակար է մրսածության և գրիպի դեպքում, բայց իրականում նրա օգտակար հատկությունները, ըստ մասնագետների, ավելի շատ են: Ազնվամորու մուրաբան պարունակում է թթուներ, որոնք կարող են պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Դիետոլոգներն այն կարծիքին են, որ ազնվամորու մուրաբան օգտակար է նաեւ այն հիվանդների համար, ովքեր տառապում են հոդացավից, սրտանոթային, աղեստամոքսային, երիկամային հիվանդություններից:

 

 

Մասնագետներն ընդգծում են նաև հատկապես հետևյալ մուրաբաների օգտակարությունը.

Հոնի մուրաբան օգտակար է աղեստամոքսային, երիկամների, լյարդի, անոթների հիվանդությունների դեպքում, ինչպես նաև մրսածության ժամանակ:

Ծիրանի մուրաբան իջեցնում է բարձր ճնշումը, նպաստում նյարդային լարվածության թուլացմանը և հատկապես խորհուրդ է տրվում հղի կանանց ու սրտի հետ կապված խնդիրներ ունեցող տարեցներին:

Ելակի մուրաբան ամրապնդում է իմունիտետը և անփոխարինելի է մրսածության ժամանակ: Այն կարգավորում է նաեւ ճնշումը, նպաստում արյունատար անոթների ամրացմանը:

Հապալասի մուրաբան օգտակար է տեսողության, անոթների, սրտի, երիկամների համար, անգամ ֆիզիոլոգիական ծերացումը դանդաղեցնելու հատկություն ունի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․