Երբեք թույլ չեմ տալիս հարևաններիս մտնել մեր տուն․ Նույնը նաև ձեզ եմ խորհուրդ տալիս․․․


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



 

Վերջերս տեղափոխվել ենք նոր բնակարան, ու բնականաբար, սկզբում չէինք ճանաչում ոչ մի հարևանի։ Տունն ընտրել էինք գործակալի միջոցով ու ձեռքբերել հարմար գնով։ Ամենաառաջինը ծանոթացանք մեր բակի ակտիվ կանանցից մեկի հետ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինքը մեզ հետ ծանոթացավ։

- Դուք երևի նոր բնակիչնե՞ր եք։ Անունս Մարինե է, ձեզանից 3 հարկ վերև եմ ապրում, եթե ինչ՝ հանգիստ դիմեք ինձ, ես ամեն ինչից տեղյակ եմ։

Մենք շնորհակալություն հայտնեցինք, ներկայացանք ու արդեն ուզում էինք գնալ, երբ նա սկսեց հարցեր տալ տան արժեքի, մեր ծննդյան վայրի ու աշխատավայրի, գործակալի վերաբերյալ․․․ Կարողացանք ազատվել հետաքրքրասեր անձից 15 րոպեում։ Ակնհայտ էր, որ նրան չէին բավարարում մեր անորոշ պատասխանները ու նա ավելին էր ուզում իմանալ։

Հաջորդ օրը թակեցին մեր դուռը։ Բացեցինք ու տեսանք․․․ երևի գուշակեցիք՝ տիկին Մարինեին։ Նա իր հեռախոսը տվեց ամուսնուս, ասաց, որ կարգավորումները իրար է խառնել և կայծակնային արագությամբ ներխուժեց մեր տուն։ Սկսեց ուսումնասիրել, թե ինչն ուր ենք դրել, հետաքրքրվեց, թե ինչու գրեթե ոչ մի իր չունենք, իսկ ինչն էլ որ ունենք՝ ինչ գնով ենք ձեռք բերել։

Իսկ մենք արդեն պատվիրել էինք կահույք, պիտի բերեին այն ժամանակ, երբ ավարտեինք վերանորոգման աշխատանքները, սակայն այդ մասին չպատմեցինք հետաքրքրասեր տիկնոջը։ Գնալիս՝ նա քիչ էր մնում մոռանար հեռախոսի մասին, որը լիարժեք կարգավորված էր ու սարքին։ Ամուսինս տվեց հեռախոսը, երբ նա արդեն անցել էր շեմը։ Իսկ հաջորդ օրը մեր տանը կահույքի բացակայության մասին գիտեր ողջ բակը։ Հարևանուհիներից մեկը կարեկցական տոնով ասաց․

- Ոչինչ, աղջիկ ջան, գոնե չորս պատ ունեք, կահույք կգնեք, կունենաք ամեն ինչ․․․ Ոչինչ։

Երբ երկու շաբաթից տեղ հասավ մեր կահույքը, բոլոր հետաքրքրված անձինք հավաքվել էին, որ տեսնեին, թե ինչ ենք գնել։ Բայց ի տխրություն նրանց՝ ամեն ինչ փաթեթավորված էր, ինչը խանգարում էր տեսնել պարունակությունը։ Երեկոյան մեր դուռը թակեց․․․ էլի մեր «սիրված» Մարինեն։

Նրա ձեռքին էլի նույն հեռախոսն էր։ Բայց տնից դուրս եկա, դուռը ծածկեցի և ասացի, որ ժամանակ չունենք հեռախոսը սարքելու համար։ Տիկինը սեղմեց շուրթրերը և դրանից հետո փոխեց վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը չէր կարող չուրախացնել ինձ։ Իսկ ես ու ամուսինս համակարծիք ենք, որ պետք չէ ամեն մեկին տուն թողնել ու շենքի բնակիչներին քննարկման թեմա տալ։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․