Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպեսզի հաջողություն բերեք ձեր գործերին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Դեռևս հին ժամանակներում մարդիկ կարծում էին, որ հայելիները յուրահատուկ մոգական ուժով են օժտված։ Դրանց օգնությամբ կարելի է նույնիսկ հաջողություն բերել ձեր գործերին։

Հայելիներն աշխատեցնելու համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ինչ բառեր է պետք ասել հայելու դիմաց կանգնած ժամանակ։

Յուրաքանչյուր հայելու հիմնական ուժն այն է, որ գտնվում է տան մեջ և գեներացնում է նրա բնակիչների էներգետիկ հոսքերը։ Բացի այդ, հայելին ամեն օր հաղորդակցվում է իր տերերի հետ։ Եվ միայն վերջիններից է կախված ներկայացվող տեղեկատվության որակը։

Պետք է հիշել, որ մի քանի խոսք կա, որ արգելվում է արտաբերել հայելու առջև։ Եթե դուք չհետևեք նշված կանոնին, հնարավոր է հաջողության փոխարեն միայն անհաջողություն և հիասթափություններ բերեք ձեր կյանք։

Ահա այն խոսքերի ցանկը, որ չի կարելի օգտագործել հայելու առաջ։

Երբեք մի քննադատեք ձեզ՝ հայելու մեջ ձեր արտացոլանքին նայելով։ Ավելի լավ է նայեք ձեր դրական կողմերին և բարձրաձայն գովեք ինքներդ ձեզ, օգտագործելով՝ նվաճում, գեղեցկություն, ուժ, առողջություն, կենսախնդություն, երջանկություն, հարստություն, սեր, խելք, ուրախություն բառերը։ Այս խոսքերը կարող են դեպի տուն բերել այն ամենը, ինչ դուք ցանկանում եք։

Որպեսզի դրանք արագ ազդեն, պետք է տվյալ արտահայտությունները ավելի հասկանալի ու պարզ արտաբերել, ուղիղ նայելով ինքներդ ձեր աչքերի արտացոլանքին։

Մենք բոլորս էլ ձգտում ենք արտաքին գեղեցկության և ներդաշնակության։ Որպեսզի սիրենք ինքներս մեզ, կարիք չկա լիովին վերափոխելու մեր արտաքինը։

Բավական է սկսել ընկալել մեզ այնպիսին, ինչպիսին ստեղծել է բնությունը։ Ձեր շատ թերություններ աննկատ են շրջապատի համար, և միայն ձեր կողմից են ուռճացվում։

Մի քանի անգամ ասելով «Ես գեղեցկուհի եմ»՝ շատ շուտով դուք կնկատեք, որ արտաքին թեթև թերությունները կկորեն, իսկ դրան կփոխարինի ներքին ու արտաքին գրավչությունը։

Ձեր առողջությունը ամրապնդելու և հիվանդություններից ազատվելու համար հաճախ հայելու առջև կրկնեք, որ դուք ամենաառողջ մարդն եք։ Որքան հաճախ կրկնեք, որ ձեզ լավ եք զգում, այնքան ավելի լավ կզգաք ձեզ։

Երջանկություն ձեռք բերելու համար սկզբում պետք է գիտակցել, թե հատկապես ինչը այն ձեզ կբերի։

Կանգնեք հայելու առջև և պատկերացրեք, որ հասել եք ձեր երազանքին։ Ի՞նչ զգացողություններ ունեք։ Բարձրաձայն ասեք այն ամենը, ինչը չի հերիքում ձեզ երջանկության համար։ Որքան հաճախ դա անեք, այնքան ավելի արագ կկատարվեն ձեր երազանքները։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․