Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ դուք էլ այսպես կանեք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Քիմիայից բնական միջոցներին անցնելը գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում: Գոյություն ունեն շատ միջոցներ այդ անելու համար. Սոդա, յուղեր, խոտաբույսեր, այս ամենը հիանալի օգնականներ են: Իսկ այժմ նաև քացախ:

Ուղղակի զարմանալի է, թե որքան օգուտ կարող է այն բերել: Քացախի օգտագործման եղանակները բազմազան են: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1․ Հանգստացնել կոկորդի ցավը

Խնձորի քացախն ունակ է պայքարել մանրէների դեմ: Հաջորդ անգամ, երբ ձեր կոկորդը սկսի անսպասելի ցավել՝ խառնեք չորս ճաշի գդալ խնձորի քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ: Ժամը մեկ ողողեք կոկորդն այս լուծույթով:

2․ Բացել քիթը (շնչառությունը)

Խնձորի քացախը հիանալի բուժում է քթի վարակները: Բանն այն է, որ քացախը պարունակում է B և E վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում և մագնեզիում: Այս բոլոր միկրոէլեմենտները օգնում են մաքրել քթի խոռոչը և հանգստացնել ալերգիան: Երբ հաջորդ անգամ ձեր քիթը փակվի, մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք: Այսպիսի թույլ լուծույթը կարող եք նաև կաթացնել ձեր քթի մեջ:

 

 

3․ Ազատվել թեփից

Խնձորի քացախի մեջի բարձր թթվայնությունն օգնում է նորմայի բերել գլխի մաշկի pH բալանսը՝ կանխելով սնկերի և մանրեների առաջացումը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ լցրեք հեղուկացիր շշի մեջ: Ցողեք հեղուկը ձեր մազերին, մինչև բավականաչափ խոնավ լինելը: Փաթաթեք գլուխը սրբիչով և թողեք 15 րոպե: Ի դեպ, այս միջոցի օգնությամբ, մազերը նաև փարթամ տեսք են ստանում:

4․ Ազատվել գիշերային ցավերից

Եթե ունենում եք հաճախակի գիշերային ցավեր, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը կալիումի պակաս ունի: Ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին երկու ճաշի գդալ քացախ և մեկ թեյի գդալ մեղր: Ամեն առավոտ մեկ բաժակ այս խառնուրդից խմեք և գիշերները հանգիստ կքնեք:

5․ Հանգստացնում է մաշկի քորը

Խնձորի քացախը հակասնկային ազդեցություն ունեցող հակասեպտիկ է: Մաշկի քորի ժամանակ օգտագործեք այն բնական վիճակով՝ առանց ինչ-որ բանի հետ խառնելու․ քսեք քոր եկող հատվածների վրա:

6․ Ազատվել ոտքերի տհաճ հոտից

Ոտքերի տհաճ հոտի հիմնական պատճառը շատ քրտնելն է: Քրտինքն ինքը հոտ չունի, այն ընդամենը ջուր է, որը դուրս է գալիս մաշկի միջոցով, իսկ տհաճ հոտի պատճառը մանրէներն են: Խնձորի քացախը սպանում է մանրէներին: Քնելուց առաջ սրբեք ոտքերը քացախով թրջած սրբիչով՝ այդ խնդրից ազատվելու համար:

7․ Վքնածություն

Այս դեպքում ձեզ կօգնի ջրի հետ խառնած մեկ թեյի գդալ քացախը՝ ամեն ուտելուց առաջ:

8․ Ոչ թունավոր մաքրող միջոց

Տան մաքրության հարցում սոդայից բացի ձեզ կօգնի նաև քացախը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնեք՝ յուղի հետքերը, դժվարանցանելի հետքերը վերացնելու համար:

9․ Մաքրել ջրատար խողովակը

Խցանված խողովակները բացելու համար պետք չէ գնել վնասակար քիմիա: ½ բաժակ սոդայի վրա մեկ բաժակ խնձորի քացախ ավելացրեք: Լցրեք դա ջրատար խողովակի մեջ և թողեք կես ժամ:

10․ Հեռացնել կահույքի վրայի լաքաները

Եթե խառնեք աղը քացախի հետ, հիանալի միջոց կստանաք կահույքի վրայի լաքաները հեռացնելու համար:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․