8 բան, որ բոլորը պետք է անեն մինչև առավոտյան ժամը 8-ը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Շատ հաճախ մենք ամենակարևորը թողնում ենք վաղվան: Կյանքում շատ հաճախ այնքան ենք զբաղված լինում, որ ժամանակ չի լինում գնալ մեր երազանքների ետևից: Ինչպե՞ս գնալ առաջ: Մենք ինչ-որ բան թողնում ենք վաղվա՝ մտածելով, որ վաղը ժամանակ կունենանք:

Կյանքի վերաիմաստավորում

Ցավոք սրտի, շատ մարդիկ չեն ապրում, նրանք պահպանում են գոյությունը: Շատ քչերն են համարձակվում լիարժեք ապրել: Մի ժամանակ ընդունված էր ապրել ուրիշների հրահանգով և հասարակության կարծիքով, սակայն իրականում ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը և կրում պատասխանատվություն:

1. Պետք է քնել 7+ ժամ

Պետք է հասկանալ, որ քունը շատ կարևոր է ջրի և սննդի նման: Շատերը դա չեն հասկանում, ինչի արդյունքում առաջանում են մեծ խնդիրներ․ որակյալ քունը լավացնում է հիշողությունը, երկարացնում կյանքը, նվազեցնում բորբոքային գործընթացները, դարձնում ավելի ստեղծարար (կրեատիվ), մարդը կարողանում է ուշադիր լինել, չի ունենում ավելորդ քաշի խնդիրներ, նվազում են ընկճախտի դրսևորումները:

 

 

2. Աղոթեք կամ կատարեք մեդիտացիա

Պետք է արթնանալուց հետո աղոթել կամ մեդիտացիա անել, որպեսզի լարեք միտքը դրական ալիքի վրա: Մարդիկ մագնիսներ են, որ ձգում են և՛ դրականը, և՛ բացասականը:

3. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Եթե ուզում եք լինել երջանիկ և առողջ, ապա պետք է ամեն օր կատարեք ֆիզիկական վարժություններ: Դրանք նպաստում են դեպրեսիայի նվազմանը:

4. Ընդունեք 30գ. պրոտեին

Ամեն օր պետք է ընդունել 30գ. պրոտեին: Այն սնունդը, որը հարուստ է պրոտեինով, ավելի երկար է հագեցած պահում: Պետք է նախաճաշին ուտել 2-3 ձու կամ փոխարինել այն հնդկահավով, խոզի մսով, պանրով և այլն: Կարելի է նաև օգտագործել ընկույզ, կանաչի, հատապտուղներ:

5. Ընդունել սառը ցնցուղ

Եթե ամեն օր ընդունեք սառը ցնուց, ապա այն կնպաստի իմունային, անոթային, մարսողական, լիմֆատիկ համակարգերի աշխատանքի լավացմանը: Կնպաստի նիհարելու արագացմանը:

6. Կարդացեք կամ լսեք օգտակար տեղեկություն

Բոլոր հաջողակ մարդիկ շաբաթական գոնե 1 գիրք են կարդում: Ամեն օր 15-30 րոպե տրամադրեք օգտակար տեղեկատվություն ստանալուն, որը կօգնի ձեզ փոխվել:

7. Վերանայեք նպատակները

Ձեր նպատակները պետք է դասակարգված լինեն տարբեր խմբերով՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Անպայման կհասնեք ձեր նպատակներին: Նպատակին հասնելը գիտություն է, և հատուկ ուղի ունենալու դեպքում անպայման կհասնեք նպատակին:

8. Երկարաժամկետ նպատակներին հասնելու համար կատարեք մեկ քայլ

Ժամանակի հետ մենք դադարում ենք կարևոր որոշումներ կայացնելու ընդունակություն ունենալ: Դրա համար պետք է ամենդժավարն անել առաջին հերթին: Պետք է ունենալ կարգախոս՝ ամենադժվարը պետք է անել ամենաառաջինը: Եթե ամեն օր նպատակին հասնելու համար կատարեք մեկ քայլ, ճանապարհն ավելի հեշտ կթվա:

Ամփոփում

Այն ամենից հետո, երբ դուք կանեք բոլոր 8 քայլերը, արդեն նշանակություն չունի, թե հետո ինչ կլինի: Կարևորն արդեն կատարաված է: Դրա շնորհիվ կլավանա ձեր կյանքը, կլինեք երջանիկ, սեփական ուժերի վրա վստահ, հստակ կունենաք ձեր նպատակները:Կյանքը զգալիորեն կփոխվի:

Կյանքից կվերանա այն, ինչ չեք սիրում: Դուք կվայելեք ձեր կյանքը և կլինեք ազատ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․