Այս 7 պարագան տանը հաջողություն են բերում՝ ըստ ժողովրդական հավատալիքների


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ձեզ ենք ներկայացնում իրեր, որոնք տանը երջանկություն են բերում.

1. Պայտ

Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Այն դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանը երջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն: Թալիսմանի ակտիվացման համար պետք է պայտին ծանոթացնել ամբողջ տանը, ցույց տալ սենյակների դիրքը և պաշտպանություն ու բարեկեցություն խնդրել: Մի՛ մոռացեք պայտին պատմել, թե այն որքան է օգնում:

 

 

2. Սխտոր

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որը տունը կպաշտպանի բացասական էներգետիկայից: Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից ևանմաքրությունից: Սննդում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամների բացասական ազդեցությունից:

3. Մեղր

Նրանք, ովքեր ուզում են, որ տունը լի լինի, պետք է մեղր օգտագործեն: Այն ծառայում է որպես քաղցրավեիք տան ոգու համար: Թարմ մեղրը լցնում են նախշով գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվ թող այն մեղրի պես քաղցր լինի»:

4. Խնձոր

Ըստ նշանի՝ տանը խնձոր պահելը ամեն ինչից շատ ունենալ է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում: Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կագը և բավարարությունը կպահպանի»:

5. Սրբապատկեր

Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք: Սրբապատկերները տանը պետք է խելացի ձևով դնել: Դրանց նկատմամբ պատկառալից և խնամքով վերաբերմունքն անպայման խաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի դրա էներգետիկան:

6. Գնդասեղ (Բուլավկա)

Չար աչքի դեմ ամենատարածված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները: Որպես պաշտպանիչ թալիսման գնդասեղի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվանալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ: Առավոտյան պետք է քորոցին խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:

7. Զանգ

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վերացնել չար ոգին և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն: Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կզանգի: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է պաշտպանին փոխել, քանի որ այն չափից շատ բացասական էներգիա է կլանել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․