Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հորոսկոպը կօգնի հասկանալ էությունդ` ինչպիսի մարդ ես, ինչպես են քեզ ընկալում շրջապատի մարդիկ, ինչ առավելություններ ու թերություններ ունես:
Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Տպավորվող են և ուժեղ կամքի տեր: Անհատապաշտ են, նրանց դժվար է չնկատելը: Արագ որսում են իրողության էությունը: Վստահելի են, անկեղծ, ընկերաբար խորհուրդներ են տալիս: Հավատում են, որ կյանքն իրենց ձեռքերում է, անհամբեր են: Նրանց համար ողջ կյանքը որոշակի գործողություն է: Մտքում եղածը լեզվին է, չեն կարողանում ստել: Նրանց կա´մ սիրում են, կա´մ ատում: Վատ են գլուխ հանում մարդկանցից. այստեղից էլ շրջապատից հաճախակի հիասթափվելու պատճառը:
Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Պատասխանատու և հասուն են, նրանց հարգում և պաշտում են: Հուսալի ամրոց են մտերիմների համար, քնքուշ են ու բարի: Մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան: Զգացմունքները թաքցնում են օտարներից, ավելի շատ զգացմունքներով են առաջնորդվում, քան բանականությամբ: Հավատարիմ են, գնահատում են ընկերներին, պահանջկոտ են, ունեն հաճելի բնավորություն և պահելաձև: Նրանց դժվար է համբերությունից հանելը, բայց զայրույթի պահին կատաղած ցուլ են դառնում: Արժանիքները` հանգստություն, համբերություն, ջերմություն, անկեղծություն:
Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս
Մեկ ուրախ են, սրամիտ, մեկ` ցինիկ և նյարդային: Հմայիչ են, շատ ժամանակ են ծախսում ուսման վրա: Օգուտ են քաղում ամեն բանից, ինչ հնարավոր է սովորել: Նրանց համար կյանքը հազվադեպ է տխուր և դատարկ թվում: Երկվորյակներին օդի պես անհրաժեշտ է բազմազանությունը: Ընկերների համար հանելուկային են: Հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, բայց երկարատև կապ չեն պահպանում: Եթե մտերիմների մեջ ինչ-որ բան նրանց չի գոհացնում, առանց երկմտելու խզում են կապերը:
Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս
Էությամբ սիրող և անկեղծ են: Սովորաբար հույզերը պահում են իրենց համար թանկ մարդկանց` ընտանիքի, ընկերների համար: Առաջին հայացքից վատ տպավորություն են թողնում: Շատ ժամանակ է պետք նրանց իսկապես ճանաչելու համար: Հեշտ խոցելի են և տպավորվող, հաշվի են առնում հասարակության կարծիքը: Նրանց հետ ընկերանում են նրանք, ովքեր փոխըմբռնման կարիք ունեն: Չեն հավատում, որ կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ բերում է ծուլության և անտարբերության: Թերությունները` ճակատագրապաշտ են, անկարող են ներել, մոռանալ վիրավորանքը:
Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Սովորաբար առաջնորդ են` մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ: Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ: Նրանք մտահոգված են իրենց արտաքինով: Առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ: Չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում: Վատ են գլուխ հանում մարդկանցից: Առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով: Հավակնոտ են ու ագրեսիվ: Կարողանում են սիրել և լինել սիրված: Բացասական հատկանիշը` մեծամտություն:
Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Առաջին տպավորությունը վառ չէ, հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում: Զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի: Մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով: Բնորոշ է` մշտական աճն ու կատարելագործման ձգտումը: Բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի: Կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով: Բացասական կողմերը` չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն:
Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Լավ են գլուխ հանում մարդկանցից, գործնական են, հարթեցնում են կյանքի խոչընդոտները, իմաստուն են: Շփվող են, հյուրասեր, ծանր են տանում անհաջողությունները: Նյութապաշտ են, սիրում են գեղեցիկ կահույք, հագուստ, իրեր, նրանց հաճախ տանջում է նախանձը, երբ ինչ-որ բանով հետ են մնում ընկերներից: Սիրում են գեղեցիկն ու արվեստը: Նրանց հունից հանում են անձնական և աշխատանքային խնդիրները: Գլխավոր առաքինությունը բարեկիրթ մտածողությունն ու բարեհոգությունն է:
Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր
Ուժեղ են ու վճռական: Շրջապատում կա´մ սիրում են նրանց, կա´մ ատում, բայց անտարբերություն չեն ցուցաբերում: Ինտելեկտուալ են և կրքոտ: Սիրում են փիլիսոփայել առօրյա խնդիրների մասին, գրավիչ են հակառակ սեռի համար, պաշտում են հաղթանակները: Իմաստուն են և քաղաքավարի: Հաճախ դաժան և կասկածամիտ են, կենտրոնացած են իրենց վրա և ուշադիր չեն շրջապատի հանդեպ: Խոչընդոտների հանդիպելիս գործի են դնում իրենց մարտավարությունը, պահանջկոտ են ընկերների ընտրության հարցում:
Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Աղեղնավորներին բնորոշ է վառ երևակայությունը, գործնականությունը, անկախությունը, լավատեսությունն ու հումորը: Սիրված են և սիրում են մարդկանց, շատ ընկերներ ունեն, ատում են կեղծավորությունը, հեշտ խոցելի են: Նրանց համար շատ կարևոր է հասարակության հավանությանն արժանանալը: Անկեղծ են և ճշմարտախոս, սիրում են կյանքն ու կրթությունը` չանտեսելով հաճույքները: Հաճելի զրուցակից են: Նրանց վնասում է ավելորդ շիտակությունը:
Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար
Ճակատագիրը հազվադեպ է ժպտում Այծեղջյուրներին: Նրանց ձեռքբերումը կյանքի խնդիրների նկատմամբ ունեցած հաղթանակներն է: Այծեղջյուրներին ավելի շատ հարգում են, քան սիրում: Արդար են, հուսալի, լուրջ, աշխատասեր, ատում են միայնությունը, բայց դժվարությամբ են ծանոթություն հաստատում: Կասկածամիտ են, պահպանողական, դողում են իրենց հեղինակության վրա, գաղտնապահ են, հիշաչար, զարգացած է պարտքի զգացումը: Այծեղջյուրներն ավելի շատ տալիս են, քան վերցնում, սիրում են բարություն անել:
Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Խորաթափանց են, սիրում են մեկուսանալ, օբյեկտիվ են, կարող են պահպանել իրենց յուրօրինակությունը: Շատ պահանջկոտ են մտերիմների ընտրության հարցում` չնայած երբեմն պատահական ծանոթություններ են հաստատում: Հակված են երազկոտ գաղափարների և ծրագրերի: Ինքնասածի են, ամեն ինչում ձգտում են համոզվել սեփական փորձով, հազվադեպ են խորհուրդներ ընդունում: Ջրհոսները անհատապաշտ են, նրանց համար ոչինչ չարժե հասարակական կարծիքը, գիտեն` ինչ են ուզում և ինչպես դրան հասնել: Ջրհոսները հաճախ են սեփական մոլորությունների զոհը դառնում:
Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Ձկներին հեշտ չէ հասկանալն ու նկարագրելը: Երբեք չեն կորցնում համբերությունը, օժտված են մարդկանց հասկանալու հազվադեպ կարողությամբ և պահում են նրանց գաղտնիքները: Երազող իդեալիստի տպավորություն են թողնում, հեշտ խոցելի են: Ձկներն ավելի շատ մտածում են, քան գործում: Հակված են տրամադրության հաճախակի փոփոխության: Նրանց սիրում են իրենց իմաստության և բարության համար: Պետք է կարողանան հաղթահարել սեփական ամաչկոտությունն ու կասկածամտությունը, սովորել ինքնավստահ լինել: