Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Լուսահոգի քրեագետ Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ պատմել է նաև իր հուշերի մասին՝ կապված Դեդ Հասանի հետ:
Սերգեյ Գալոյանն ասել է, որ ինքն ու Դեդ Հասանը մի անգամ Հայաստանում միասին հայկական սերիալ են նայել:
Սերգեյ Գալոյանը նրան ասել է, որ նայի սերիալը, որովհետև Դեդ Հասանի կարծիքն իր համար կարևոր նշանակություն ունի:
Երկու սերիա դիտելուց հետո «օրենքով գողը» Սերգեյ Գալոյանին հարցրել է, թե արդյոք դա իրենք են: Գալոյանն ասել է. « Էս դուք եք, հայաստանցի հեռուստադիտողը ձեզ պատկերացնում ա սենց...»:
Սերգեյ Գալոյանի խոսքով՝ իր բացատրությունը լսելուց հետո Դեդ Հասանն ասել է. «Էդ աստիճանի դեբի՞լ ենք, էդ աստիճանի մարդասպան ու չարագո՞րծ ենք: Ինչքան վատ բան կա մարդու մեջ, բերել մտցրել են էս գողական կերպարների մեջ»:
Դեդ Հասանը նաև ասել է, որ նրանք հրեշտակներ չեն, մարդ էլ են սպանում, բայց դեբիլ չեն, այն էլ այդ աստիճանի: