Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Բոլորն էլ գիտեն, որ մթերքները կարող են և՛ օգտակար լինել, և՛ վնասակար՝ կախված նրանից, թե օրվա որ ժամին եք օգտագործում: Բայց կարևոր է նաև իմանալ, թե դրանք ինչպես պետք է ուտել՝ սոված վիճակում, թե՝ ոչ:
Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք պետք չէ ուտել սոված վիճակում:
Քաղցրեղեն
Սոված վիճակում քաղցրեղեն ուտելը դեպի շաքարային դիաբետ տանող ուղիղ ճանապարհ է: Բանն այն է, որ մեր ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում քաղցրեղենի հետ ստացվող ինսուլինը, ինչն արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի քանակությունը:
Բանան
Սոված վիճակում բանան ուտելն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Այդ մրգում պարունակվող մագնիումն ու կալիումը օրգանիզմում խախտում են մագնիում-կալիում հավասարակշռությունը, ինչը, որպես կանոն, վնասում է սրտանոթային համակարգը:
Սուրճ
Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է օրն սկսել առանց մի բաժակ բուրավետ սուրճի: Եթե սուրճը խմում եք սոված վիճակում, ապա առաջանում է ստամոքսահյութի ավելցուկ, ինչը լավագույն դեպքում գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, իսկ վատագույն դեպքում հանգեցնում է գաստրիտի և նույնիսկ խոցի:
Սառը գազավորված ըմպելիքներ
Երբ օրն սկսում եք սառը գազավորված ըմպելիքներով, ապա անմիջականորեն ազդում եք օրգանիզմի նյութափոխանակության վրա: Այդ սովորույթը կարող է ջրազրկում առաջացնել:
Դրոժ պարունակող ուտելիք
Եթե շատ սոված եք, ապա դրոժ պարունակող ուտելիքներն օրը սկսելու ամենալավ տարբերակը չեն: Հենց դրանք են մեղավոր, որ ուտելուց հետո տառապում ենք փքվածությունից և գազերից, զգում ենք ծանրություն և անհարմարավետություն:
Կծու սնունդ
Սոված վիճակում չափազանց կծու կամ տարբեր համեմունքներով համեմված սնունդը կարող է այրոց (изжога) և ստամոքսի ցավ առաջացնել, ինչպես նաև նպաստել մարսողական համակարգի աշխատանքի տարբեր խախտումների: Նույնը վերաբերում է սոխին և սխտորին, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը:
Կանաչ բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը հարուստ է ամինաթթուներով և ստամոքսի լորձաթաղանթի նկատմամբ բավական ագրեսիվ այլ նյութերով: Եթե կանոնավոր նախաճաշեք միայն բանջարեղենով, ապա մի օր գաստրիտը կամ խոցը կթակեն ձեր դուռը:
Պոմիդոր
Սոված վիճակում պոմիդոր ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ այն հարուստ է թթուներով, ինչի պատճառով ավելանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ առաջացնելով այրոց և անհարմարավետություն:
Մոտավորապես այդ կերպ են օրգանիզմի վրա ազդում նաև կարտոֆիլն ու ցիտրուսները:
Մթերքներ, որոնք ավելի օգտակար է ուտել սոված վիճակում
Շիլաներ
Շիլան իդեալական նախաճաշ է, քանի որ վիտամինների և միկրոէլեմենտների աղբյուր է: Վարսակի և բրնձի շիլաները մեծ քանակությամբ բջջանյութ պարունակելու շնորհիվ նպաստում են խոլեստերինի մակարդակի իջեցմանը, բարձրացնում են աշխատունակությունը, ամրացնում են դիմադրողականությունը և սրտանոթային համակարգը: Պետք չէ մոռանալ նաև մյուս շիլաների մասին, որոնք պատում են մեր ստամոքսը՝ պաշտպանելով նրա լորձաթաղանթն ու նպաստելով նորմալ նյութափոխանակությանը:
Ձու
Ձուն մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, հագեցնող է և ցածր կալորիականություն ունի:
Ընկուզեղեն
Ընկույզները հարուստ են ճարպերով և ունեն բարձր էներգետիկ արժեք: Եթե օրը սկսեք մի բուռ ընկույզով, ապա ձեր նյութափոխանակությունը անխափան կաշխատի, արյան մեջ խոլեստերինի մակարդակը կիջնի, В վիտամինի մեծ քանակի շնորհիվ մազերն ու եղունգները լավ վիճակում կլինեն:
Ձմերուկ
Չնայած նրան, որ ձմերուկը 90%-ով կազմված է ջրից, այն նաև բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և միկրոէլեմենտներ է պարունակում: Ձմերուկը համարվում է ամենալավ դետոքսիկացնող մթերքներից մեկը, ցածր կալորիականություն ունի, օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը: Մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ ձմերուկն արագ հագեցնում է: