Երբեք մի՛ նվիրեք և մի ընդունեք այս նվերները. ահա թե ինչու…


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նվերներ տալ և նվերներ ստանալ սիրում են բոլորը: Շատ հաճելի պահ է: Ըստ էզոթերիկների, սակայն, կան որոշ իրեր, որոնք չի կարելի նվիրել և ընդունել, քանի որ դրանք վատ էներգետիկա ունեն: Ահա, թե որոնք են այդ իրերը:

Դանակ

Ընդհանրապես ծակող, կտրող իրեր չի կարելի նվիրել, դրանք բացասական ներգիա ունեն: Եթե մարդը պնդում է, որ ընդունեք այդ իրը, ապա դրա դիմաց գումար տվեք, թեկուզ խորհրդանշական փոքր գումար:

Ժամացույց

Ժամացույց նվիրել չի կարել, որովհետև այն հաշվում է ժամանակը, սակայն երբեմն այն կանգ է առնում: Որպեսզի այդ նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ժամացույց նվիրողին տվեք խորհրդանշական փոքր գումար:

 

 

Դրամապանակ

Երբեք մի՛ նվիրեք դատարկ դրամապանակ: Եթե շատ մեծ ցանկություն ունեք դրամապանակ նվիրելու, ապա դրա մեջ պետք է որոշ գումար լինի, թեկուզ՝ մանրադրամ:

Թաշկինակ

Շատ ժողովուրդների մոտ թաշկինակ նվիրում են սգո արարողությունների ժամանակ, քանի որ այն սերտորեն կապված է արցունքների և տխրության հետ: Ասում են նաև, որ թաշկինակ նվիրելը խռովություն է բերում: Եթե թաշկինակ եք նվիրել, դրա դիմաց մանրադրամ վերցրեք:

Մարգարիտ

Մարգարիտ նվիրելը կարող է կորուստներ, հիվանդություններ բերել: Շատ երկրներում այն խորհրդանշում է որբերի և այրիների արցունքներ:

Հայելի

Հայելի միստիկ իր է, այն այնքան էլ համար չէ նվիրելու և նվեր ստանալու համար: Ասում են հայելին կարող է գողանալ գեղեցկությունը, երիտասարդությունը, կենսասիրությունը: Հատկապես պետք է խուսափել հնաոճ հայելիներ նվիրելուց:

Ձեռնոց

Ձեռնոցների հետ կապված են շատ մոգական ծեսեր, որոնք ուղղված են անձի կառավարմանը:

Ժողովրդական հավատալիքների նկատմամբ մոտեցումները տարբեր են, ոմանք ընդունում և հետևում են, ոմանք արհամարհում են, անտեսում: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ եթե նվերն արված է մաքուր սրտով և բաց հոգով, ապա ոչ մի մոգական ուժ չի կարող վնասել: Ամեն դեպքում, ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ ժողովուրդն իմաստուն է:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ինչպես թույլ չտալ մարդկանց «նստել գլխիդ» (շահագործել)

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Թույլ մի՛ տվեք, ո...

Ընթերցվող․․․