Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հին ժամանակներում սխտորն օգտագործել են որպես հրեշների, չար ուժերի դեմ պայքարի միջոց, իսկ տների մուտքի մոտ կախել են սխտորի կապոցներ, որպեսզի տան անդամների հոգում հանգստություն լինի:
Սխտորը, իսկապես, պաշտպանիչ մեծ նշանակություն ունի: Այն օգտագործելու դեպքում հնարավոր է կանխել բակտերիաները, վիրուսները, որոնք կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
Սխտորն օրգանիզմի մակաբույծների դեմ պայքարելու հիանալի միջոց է: Բոլորը գիտեն սխտորի օգտակարության մասին, բայց ոչ բոլորն են հասկանում, որ դրա կանոնավոր օգտագործման դեպքում է, որ հնարավոր է խուսափել խնդիրներից:
Դուք կարող եք սխտորի հատիկներից ընդամենը մեկը քնելուց առաջ տեղադրել բարձի տակ, իսկ առավոտյան ուտել այն: Զարթնելուն պես առաջինը սխտոր ուտելը չափազանց օգտակար է:
Երիկամային հիվանդություն, ճաղատություն, շնչառական վարակներ. բոլոր այս խնդիրները կարող է կանխել բնական անտիբիոտիկը՝ սխտորը: Սխտորի օգտակարությունը բարձրացնելու համար կարող եք դրան ճզմած վիճակում ավելացնել մի կաթիլ բուսական յուղ և մեկ ճյուղ մաղադանոս: Բացի այդ, սխտորը նման ձևով օգտագործելու դեպքում ձեր բերանից տհաճ հոտ չի գա: