Արքայանարինջ․ օգտակար և վնասակար հատկանիշները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Արքայանարինջն իսկապես աստվածային ուտեստ է (ինչպես թարգմանվում է լատիներենից), քանի որ մի քանի անգամ ավել վիտամիններ և օգտակար նյութեր է պարունակում քան խնձորը:

Օգտակար նյութեր

Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:

 

 

Օգտակար հատկություններ

Արքայանարնջի առավելությունները բազմազան են: Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, և ոչ միայն թոքերի:

Հրաշալի հակաօքսիդանտ է: Հասած պտուղները ոչ միայն թոքերն են մաքրում, այլ նաև կոկորդը (որը հատկապես առօրեական է խոր աշնանն ու ձմռանը, երբ այս միրգը հասու է, իսկ հազն էլ՝ անպակաս), ողջ օրգանիզմը (ուժեղ միզամուղ է), աղիքները, երիկամները և վատ մտքերը: Բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Երկաթի հրաշալի աղբյուր է:

Վնասակար հատկություններ

Արքայանարինջ ուտելիս միշտ զուսպ եղեք, քանի որ ինչքան էլ աղիքները մաքրելու հատկություն ունենա, պետք է հիշել, որ ունի նաև կապող հատկություն /որքան թերհաս, այնքան կապող/:

Պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունենում են հաճախակի փորկապություն կամ մարսողական այլ խնդիրներ և նրանք, ովքեր ստամոքսի խոցի կամ այլ աղիքային բարդ վիրահատություն են տարել:

Չպետք է չարաշահեն նաև դիաբեթիկները, քանի որ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

Կերեք չափավոր, համադրեք այլ մրգերի հետ, որոնք փորը թուլացնող հատկություն ունեն, և միշտ բարձր տրամադրություն ունեցեք:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ինչպես թույլ չտալ մարդկանց «նստել գլխիդ» (շահագործել)

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Թույլ մի՛ տվեք, ո...

Ընթերցվող․․․