Բջջային հեռախոսների երեք գաղտնիք, որոնց մասին շատերը չգիտեն


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Բջջային հեռախոսն ունի որոշ գաղտնի գործառույթներ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Ներկայացնում ենք բջջային հեռախոսի երեք թաքնված առանձնահատկություն, որոնք մեզ կարող են օգնել արտակարգ իրավիճակներում:

112 համարին կարելի է զանգահարել բջջային հեռախոսով` արտակարգ իրավիճակների դեպքում: Այդ ծառայությունը գործում է ամբողջ աշխարհում: Գտնվելով այնպիսի վայրում, որտեղ չկա կապ, 112 համարը ձեզ օգնության կհասնի: Միևնույն դեպքում, այս համարը կարելի է հավաքել անգամ այն դեպքում, երբ հեռախոսի ստեղնաշարն արգելափակված է:

 

 

Եթե ձեր մեքենայի բանալիները պատահաբար թողնեք ավտոմեքենայի մեջ, իսկ տանն ունենաք բանալու կրկնօրինակը, ապա պետք է միայն ձեր բջջային հեռախոսից զանգահարեք տան հեռախոսին: Այս գործողության ընթացքում պահեք ձեր բջջային հեռախոսը մեքենայի դռնից 30 սմ հեռավորության վրա և այն պահին, երբ տան հեռախոսին կպատասխանեն, դուք սեղմեք կրկնօրինակ բանալու սեղմակը, որից հետո մեքենայի դուռը կբացվի: Այսինքն` մարդու և նույնօրինակ բանալու միջև եղած հեռավորությունը կապ չունի:

Որպեսզի իմանաք ձեր բջջային հեռախոսների սերիան, պետք է հավաքել *#06# կոդը, որից հետո էկրանին կհայտնվի 15 նիշանոց թիվ: Այս թիվը յուրաքանչյուր հեռախոսի համար տարբեր է: Այն պետք է գրել և պահել ապահով տեղում, քանի որ ձեր բջջայինը կորցնելու կամ գողանալու դեպքում, դուք կարող եք շատ արագ այն գտնել, եթե հանձնեք կոդը ոստիկանությանը: Իսկ եթե նույնիսկ նրանք չկարողանան գտնել այն, դուք կարող եք արգելափակել բջջային հեռախոսը, որից հետո այն գտնողը ոչ մի դեպքում չի կարողանա աշխատեցնել հեռախոսը:

Зачем полицейские просят набрать *#06# на телефоне?



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․