Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր: Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:
Ինչպես ճիշտ չափել ճնշումը
- Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը պարտադիր պայման է:
- Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից:
- Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է:
- Թևը անշարժ պետք է դնել սեղանին: Անհրաժեշտ է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում:
- Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի: Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել;
- Նախքան ճնշումը չափելը՝ միզապարկը պետք է դատարկել: Հագուստը չպետք է սեղմի ուսը:
- Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:
Մի քանի անգամ մի՛ չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է:
Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո, ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա: