Վատ բաներ մի՛ մտածեք, այլապես ձախ ձեռքը կանցնի գործի... աստղաբանի խորհուրդները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



«Մարդու ճակատագիրն իր գործունեությունից է կախված։ Ես հաշվում եմ մարդկանց թերությունները, քանի որ եթե մարդ չիմանա իր թերությունները, չի կարող ճիշտ ապրել»,- նշում է աստղաբան Էլյա հովհաննիսյանը։

Եթե մարդ բացասական բաներ է մտածում, դա անպայման տեղի է ունենում։ «Երբ մարդ վատ բաներ է մտածում, ձախ ձեռքը գործի է անցնում. ձեռքի ափը հավաքում է շրջապատից բոլոր վատ բաները և բերում, տալիս է այդ մարդուն։ Ստացվում է, որ մարդն ինքն իր ճակատագիրն աղավաղում է»,- նշեց աստղագետը։

 

 

Եթե մարդ միշտ լավ բաների մասին է մտածում, այդ ժամանակ գործի է անցնում աջ ձեռք, հավաքում և այդ մարդուն է տալիս շրջապատի դրական էներգիան։ Սակայն, ըստ Էլյա Հովհաննիսյանի, սա չի նշանակում, թե ռոմանիտիկ և երազող մարդիկ կյանքում հաջողությունների են հասնում։ «Այդ մարդիկ սխալ են ապրում և չգիտեն իրենց սխալները»,- ընդգծում է աստղագետը։

Էլյա Հովհաննիսյանի խոսքով՝ եթե մարդ ապրում է մինչև 84 տարեկան, նշանակում է ուրանը կատարել է մեկ լրիվ պտույտ։ «Դրանից հետո տիեզերքը նոր որոշում է կայացնում՝ արժե նրան տանել, թե թողնել»,- բացատրեց աստղագետը։ Կա մի բանաձև, ըստ որի՝ 9 տարին մեկ անգամ մարդ փորձություններ է անցնում։

«Այդ փորձության արդյունքում պարզ է դառնում՝ մարդ իրեն ճիշտ է դրսևորել, թե սխալ։ Դրանով էլ որոշվում է՝ մարդ պետք է ապրի, թե ոչ։ Եթե մարդը խանգարում է տիեզերքին, գնում է։ Գնալն անժամանակ չի լինում, նշանակում է՝ նա այդքան ժամանակով էր եկել աշխարհ»,- նշում է աստղաբանը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․