Հրաշագործ ուրցի օգտակար հատկությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Ուրցն օժտված է հակասեպտիկ, հակասպազմատիկ, հակաբիոտիկ, հակավիրուսային, խորխաբեր ևայլ կարեւոր հատկություններով, որոնց շնորհիվ այն սպանում է մանրէներին, ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, բարձրացնում է դիմադրողականությունն օտարածին մարմինների նկատմամբ և նպաստում նաև արյան մեջ սպիտակ գնդիկների առաջացմանը:

Նրա անունն առաջացել է հունական «thymos» բառից, որը թարգմանաբար նշանակում է «օծանելիք», դրա համար զարմանալի չէ, որ նրա բույրն այդքան ուժեղ է:

Ուրցի առավելություններն առողջության համար

Ուրցը բուժում է շնչառական վարակները: Համարվելով թոքային ախտահանիչ միջոց՝ այն օգտակար է կոկորդի ցավի, ասթմայի, հազի, կապույտ հազի, բրոնխիտի, լարինգիտի, կրծքավանդակի, քթի, կոկորդի ինֆեկցիաների դեպքում: Շնչեք ուրցի յուղը ինֆեկցիաների բուժման համար, այն կարելի է օգտագործել նաեւ բերանի եւ լնդերի ինֆեկցիաների ժամանակ՝ ողողելով բերանը:

 

 

Շատ հետազոտողներ կարծում են, որ հազի դեղամիջոցի գաղտնիքը եթերային յուղի ազդեցությունն է շնչառական ուղիների վրա: Մյուս տվյալները վկայում են այն մասին, որ եթերային յուղը գործում է որպես խորխաբեր միջոց և ավելացնում է լորձի սեկրեցիան չոր հազը թեթեւացնելու համար:

Ուրցն օգտագործում են նաեւ ֆիզիկական եւ հոգեկան թուլությունների բուժման համար, օրինակ, հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այն օգտակար է դեպրեսիայի, քրոնիկ հոգնածության եւ ուշադրության դժվար կենտրոնացման դեպքում:

Ուրցը կարգավորում է արյան շրջանառությունը, հիշողությունը, հավասարակշռում է գիտակցությունը, բարձրացնում է արյան ճնշումը:

Լինելով հզոր հակաբակտերիալ եւ հակասեպտիկ միջոց՝ ուրցի եթերային յուղը լայնորեն տարածված է ձեռքերը հականեխող լուծույթներում: Համաձայն Փարիզում անցկացրած հետազոտության՝ դա այն սակավաթիվ եթերային յուղերից է, որը ոչնչացնում է բակտերիաների 90 տոկոսը երեք ժամվա ընթացքում:

 

 

  • Այն համարվում է բնական ախտահանիչ միջոց ձեռքերի համար:
  • Ոչնչացնում է եղունգների սունկը:
  • Ոչնչացնում է մանրէները:
  • Մարզիկների ոտքերի բուժման համար հարկավոր է ուրցի յուղը քսել վնասված տեղին:
  • Այն բուժում է միզուղիների և միզապարկի բորբոքումը, քանի որ համարվում է թեթև միզամուղ միջոց:
  • Զտած յուղը կամ ճզմած բույսը կարող եք օգտագործել մոծակի խայթոցների բուժման համար:

Ուրցով կարող եք տաք թրջոց դնել մկանային ցավերից, արթրիտից, ռադիկուլիտից, սպորտային վնասվածքներից ազատվելու համար:

Այն կարելի է օգտագործել նաև որպես մազի տոնիկ եւ որպես դեմքի մաքրող միջոց:

Օգտագործեք 1 տոկոսանոց լուծույթը որպես հակաբակտերիալ միջոց:

Ապացուցված է, որ ուրցի մեջ առկա թիմոլ նյութը խթանում է արյան հոսքը դեպի մաշկ և նպաստում է վերքերի արագ լավացմանը: Թիմոլն ավելացնում է բջջային թաղանթներում մաքուր ճարպերի քանակը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․