Բժիշկները հերքել են սուրճի մասին տարածված պնդումները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Շատերն իրենց առավոտը առանց անուշաբույր սուրճի չեն պատկերացնում: Սուրճը թարմացնում է և օգնում վերականգնելու կենսաէներգիան: Ոմանք էլ հրաժարվում են սուրճից՝ պատճառաբանելով, որ այն վնասակար է օրգանիզմի համար:

Ժամանակակից բժշկությունը դրական է արձագանքում սուրճի օգտագործմանը՝ համարելով, որ այդ ըմպելիքի խելամիտ չափաբաժինը նույնիսկ օգտակար կարող է լինել:

 

 

Բժիշկները հերքել են սուրճի մասին տարածված մի շարք միֆեր: Մասնավորապես այն կարծիքը, որ կոֆեինը վնասակար է սրտի համար, այլևս արդիական չէ: Ապացուցվել է, որ օրական 1-2 բաժակ սուրճ օգտագործող մարդկանց մոտ սրտի աշխատանքն ավելի կանոնավոր է:

Սուրճը պարունակում է նաև օգտակար հակաօքսիդանտներ, որոնք առողջարար են սրտի համար և կանխարգելում ու պայքարում են քաղցկեղի դեմ:

Նաև հայտնաբերվել է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը լավացնում է կենտրոնանալու ունակությունը, որն իր հերթին բարձրացնում է արդյունավետությունը թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․