Տնային պայմաններում աղիների փափուկ մաքրման եղանակ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Յուրաքանչյուր մարդու կենսակերպում աղիները շատ կարևոր դեր են կատարում: Նրանք մասնակցում են մարսողության գործընթացին, սննդից ներծծում են բոլոր օգտակար նյութերը, որոնք ահնրաժեշտ են օրգանիզմին նորմալ գործունեության ու վերականգման համար: Որպեսզի հնարավոր լինի ազատվել շատ հիվանդություներից՝ անհրաժեշտ է մաքրել աղիները:

75 տարվա ընթացքում մեր աղիներով անցնում է մոտ 100 տոննա ուտելիք և 40 հազար լիտր հեղուկ: Արդյունքում աղիներում հավաքվում են բավականին շատ տոքսիններ, որոնք թունավորում են մեր օրգանիզմը:

Գոյություն ունեն աղիների մաքրման մի շարք մեթոդներ, սակայն ոչ բոլորն են արդյունավետ: Որոշ բժիշկներ ու դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել 1-ական թ/գ կտավատի սերմերի ալյուր: Դա թույլ կտա 3 շաբաթվա ընթացքում մաքրել աղիները: Այս մեթոդիկայի օգնությամբ կարգավորվում է քաշն ու բավականին արդյունավետ այրվում են ճարպային կուտակումները:

 

 

Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար տոքսիներն ու կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն կարելի է ընդունել որպես պրոֆիլակտիկ բուժման միջոց և նաև որպես օժանդակ միջոց աղեստամոքսային տրակտի, լեղազատման ուղիների հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների բուժման ընթացքում:

Գիտնականները հաստատում են, որ այդ միջոցը կարող է բարելավել տեսողությունն ու ուղեղի գործունեությունը:

Օգտագործման եղանակը

1-ին շաբաթ. 1 աղանդերի գդալ կտավատի սերմերի ալյուր+100 գ կեֆիր

2-րդ շաբաթ. 2 աղանդերի գդալ կտավատի սերմերի ալյուր +100 գ կեֆիր

3-րդ շաբաթ. 3 աղանդերի գդալ կտավատի սերմերի ալյուր +150գ կեֆիր

Կեֆիրը կարելի է փոխարինել անյուղ թթվասերով կամ յոգուրտով:

Եթե դժվար է գտնել ալյուրը, կարող եք պարզապես գնել կտավատի սերմերը, դրանք աղալ սրճաղացով ու ստանալ ալյուր: Խառնուրդը հարկավոր է օգտագործել նախաճաշի փոխարեն: 3 շաբաթ հետո արդեն արդյունքը տեսանելի կլինի: Օրգանիզմի մաքրման ընթացքում աշխատեք շատ ջուր օգտագործել: Կարող եք նաև կտավատի սերմերը ավելացնել ճաշատեսակների մեջ ու նրանք դարձնել ավելի համեղ: Նրանք շատ լավ համատեղելի են աղցանների, բանջարեղենային ուտեստների, սոուսների և անգամ թխվածքի հետ:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․