Ճկույթը բնավորության մասին ավելի շատ բան կպատմի, քան կարող էիք պատկերացնել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Կարող է տարօրինակ թվալ, բայց ձեռքի ամենափոքրիկ մատը, հատկապես նրա ձևը և երկարությունը, կարող է շատ բան պատմել մարդու մասին: Ճկույթները արտահայտում են ձեր բնավորության ամենահատկանաշական գծերը:

Ուշադիր նայեք ձեր ձեռքի ճկույթներին և կողնորոշվեք, թե որ տեսակին է պատկանում ձեր փոքրիկ մատը:

1. Նորմալ երկարության ճկույթ

Երբ ճկույթի երկարությունը հասնում է մատնեմատի վերին ֆալանգին, դա նորմալ երկարություն է համարվում: Նման ճկույթ ունեցող մարդիկ աչքի են ընկնում հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, ովքեր ունեն կյանքի իրենց սկզբունքները: Նրանք հազվադեպ են փոխում իրենց հայացքները:

 

 

2. Երկար ճկույթ

Եթե ձեր ճկույթը մի փոքր երկար է այն գծից, որը կիսում է մատնեմատի վերին և միջին ֆալանգը՝ ձեր բախտն իրոք բերել է: Դա հմայիչ, խարիզմատիկ անհատականության նշան է, ով երբեք չի հանձնվում: Նման մարկանց տաղանդն ու աշխատասիրությունը հրաշքներ են գործում… Առավել լավ է, երբ նման երկար ճկույթը աջ ձեռքին է լինում:

3. Կարճ ճկույթ

Կարճ ճկույթ ունեցողները շատ ուշադիր և ընկերասեր են: Նրանց բնորոշ է ամաչկոտությունը, բայց դա ամենևին էլ թերություն չէ: Ճարտար լեզուն և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը նրանց գրավականն է:

4. Սրվող ճկույթ

Ճկույթի սրացող ծայրը խոսում է լեզուներ սովորելու հակում ունենալու և աներևակայելի ստեղծագործական միտք ունենալու մասին: Ճկույթի ավելի կլորացող ծայրը՝ ֆլեգմատիկության և անխռովության նշան է:

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․