Մարմնի որ հոտը ինչ հիվանդություն է նախանշում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Դուք բուրում եք ու վատ հոտ է գալիս, երբ քրտնում ե՞ք: Եթե քրտնարտադրությունից ձեր մարմնից տհաճ հոտ է գալիս, դա նշանակում է, որ ինչ-որ բան ձեր առողջության հետ այն չէ:

Բացարձակ առողջ մարդու քրտինքը ունի այն նույն հոտը, ինչ մարմինը: Այն չի կարող շատ տհաճ լինել, մանավանդ, եթե դուք պահպանում եք հիգիենայի կանոնները՝ պարբերաբար լոգանք եք ընդունում եւ լվացվում եք:

Եթե ձեր քրտինքից տհաճ հոտ է գալիս, ուրեմն դուք ունեք որեւէ առողջական խնդիր: Բժիշկները յուրաքանչյուր հոտի համար որոշակի ճշգրտությամբ կարող են ասել, թե ինչ հիվանդություն ունեք: Թե որ հոտը, ինչ հիվանդության կամ առողջական խնդրի մասին է գուժում:

• Եթե ձեր մարմնից ամոնիակի հոտ է գալիս ուրեմն ձեզ մոտ երիկամային անբավարարություն է, միզապահման խնդիր կամ ցիստիտ: Սրանք հիմնական նախանշաններն են: Կան դեպքեր, երբ մարմնից ամոնիակի հոտը գուժում է խոլերայի մասին:

• Եթե ձեր մարմնից ացետոնի հոտ է գալիս, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ: Ացետոնի հոտը կապված է մարմնում ինսուլինի պակասի հետ եւ դա կարող է բերել դիաբետային կոմայի:

 

 

• Յուրահատուկ մեղրի հոտը նշանակում է օրգանիզմում բորբոքային ինֆեկցիայի առկայության մասին:

• Եթե ձեր քրտինքից թթվային հոտ է գալիս դա կարող է նշանակել տուբերկուլյոզի առկայություն: Այս
դեպքում պարատադիր է հետազոտություն անցնել հստակ պատճառը պարզելու համար

• Եթե ձեր քրտինքի հոտը նման է փտած մսի հոտին, ապա դա կարող է կապված լինել միզապարկի շրջանում
օնկոլոգիական խնդիրների հետ

Սա ամբողջ ցանկը չէ, բայց ամենատարածվածն է: Իսկ ահա ձկնային հոտով քրտարտադրությանը հարկավոր է առաձին անդրադառնալ: Ձկնային հոտով քրտարտադրությունը մի քանի բան կարող է նշանակել: Առաջին ու ամենատարածված տարբերակը այն է, որ ձեր օրգանիզմում գերակշռում է B խմբի վիտամինների քանակությունը: Սա այնքան էլ վատ չէ, իսկ ահա եթե ձկան հոտը ուղեկցվում է ցավերով որովայնի, մեջքի ներքեւի հատվածում, ապա սա կարող է գուժել երիկամների լուրջ խնդիրների մասին: Բացի այդ եթե հոտին զուգահեռ դուք նկատել են արյան հետքեր կալի մեջ, ապա պետք է անհապաղ դիմել բժշկին:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․