Կեֆիրը՝ հնդկաձավարով. լյարդի «բալզամ» 

 



Լյարդը չափազանց կարևոր օրգան է: Հենց միայն այն պատճառով, որ այն անընդհատ մաքրում է մեր արյունը, պետք է ճիշտ հոգ տանել: Յուղոտ կերակուրներից հետո լյարդի շրջանում հաճախ ծանրություն ենք զգում: Սա նշանակում է, որ լյարդը բեռնաթափելու ժամանակն է:

Առաջարկում ենք լյարդի բնական բալզամ, որը ոչ միայն կմաքրի լյարդը, այլև կառողջացնի այն:



Բաղադրության հիմքում ընկած են կեֆիրն ու հնդկաձավարի ալյուրը:

Նախ 1 ճ/գ հնդկաձավարն աղացեք, ապա դրեք ջեռոցը, որ այն փոքր-ինչ չորանա:

Երեկոյան մեկ ճաշի գդալ ալյուրը լցրեք մեկ բաժակ կեֆիրի մեջ և լավ խառնեք: Կափարիչը ծածկեք և թողեք մնա ամբողջ գիշեր՝ սենյակային ջերմաստիճանում:

Առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ սառը ջուր խմեք: 20 րոպե անց կերեք կեֆիրով հնդկաձավարը:

Պրոցեդուրան սկսելուց մեկ շաբաթ անց կնկատեք այս հրաշալի դեղամիջոցի արդյունքը: Բուժման կուրսը տևում է ուղիղ մեկ ամիս: Ապա մեկ ամիս դադար տվեք:


 

Տարածել...

Ընթերցվող․․․