Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։


Երբ սիրտը նորմալ չի աշխատում, նկատվում են մի շարք ազդանշաններ, ինքնազգացողության վատացում: Այս նշանները վկայում են խնդիրների մասին, որոնց կրկնության դեպքում հարկավոր է մասնագետի օգնության դիմել:

Ցավ կրծքավանդակում: Եթե կրծքավանդակում ճնշում կամ ցավ եք զգում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Առիթմիա: Եթե պարբերաբար զգում եք, որ սիրտը շատ արագ կամ դանդաղ է զարկում առանց պատճառի՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, վախ, անհանգստություն, դիմեք մասնագետի օգնությանը:

Ապնոէ: Սա շնչառության ժամանակավոր դադարն է քնի ընթացքում: Խնդիր, որը չի կարող անուշադրության մատնվել:

 

 

Ոտքերի այտուցվածություն: Եթե մեծ քանակով աղ եք օգտագործում, գրեթե հնարավոր չէ խուսափել այս խնդրից: Աղի չարաշահումը կարող է ազդել նաև սրտի վրա՝ դառնալով արյան ճնշման բարձրացման և սրտի ծանրաբեռվածության պատճառ:

Սրտխփոց: Երբ սրտի ռիթմն արագանում է, առաջանում է անհանգստություն: Բժիշկը կօգնի հասկանալ՝ արդյոք առկա են խնդիրներ, և հարկավոր է որևէ բան անել, թե ոչ:

 

 

Խռմփոց: Այս խնդիրը կապված չէ միայն սխալ դիրքի հետ: Եթե պարբերաբար այսպիսի խնդիր է առաջանում, հարկավոր է զգուշանալ, քանի որ սրտի աշխատանքը կարող է դժվարանալ:

Ցավ իրանում և ուսերի հատվածում: Այս հատվածներում ցավը կարող է սրտի խնդրի հետևանք լինել:

Ցավ որովայնում: Որովայնի վերին հատվածում ցավի առկայության դեպքում ուշադրություն դարձրեք սրտին: Այս հատվածում ցավը հիմնականում պայմանավորված է նյութափոխանակության հետ կապված խնդիրներով, սակայն որոշ դեպքերում կարող է զգուշացնել նաև, որ հարկավոր է ուշադրություն դարձնել սրտի առողջությանը:

 


Տարածել...

 

Ընթերցվող․․․