Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սխտորը կերակրի այն բաղադրիչներից է, որն առավել հաճախ օգտագործում են աշխարհի բոլոր երկրների խոհանոցներում: Սխտորը ոչ միայն լավ համ է տալիս ուտեստին, այլ նաև բուժում բազմաթիվ հիվանդություններ:
7 օր քաղցած վիճակում մեղր և սխտոր կերեք և կտեսնեք, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ
Հում սխտորը՝ զարմանալի դեղատոմս
Սխտորը կարող է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը և խոլեստերինը, կանխում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկը և սրտային նոպան: Այն նաև կարող է դադարեցնել աթերոսկլերզի ազդեցությունը: Եթե բողոքում եք առողջական ամենօրյա խնդիրներից՝ սնկային հիվանդություններ, մրսածություն, հարբուխ, հազ, միջատների խայթոց և այլն, սխտորի մեկ պճեղն անգամ կարող է փրկություն լինել: Ավելին՝ սխտորը օգնում է նաև կառավարել օստեոարթրոզի, շաքարախտի և մեծացած շագանակագեղձի հետևանքները: Սխտորը բարձրացնում է դիմադրողականությունը և լավացնում մարմնի ՝ թունավոր նյութերը հեռացնելու կարողությունը: Իսկ սխտորի, սոխի և կոճապղպեղի համադրությունը օգնում է թունազերծել քիմիոթերապիան:
Ինչպես օգտագործել սխտորը
Սխտոր օգտագործելու լավագույն տարբերակը՝ հում ուտելն է, քանի որ բաղադրության մեջ պարունակվող բուժիչ ալլիցինը ջերմության ազդեցությամբ ցնդում է: Սխտորը մաքրեք, ճզմեք և մինչև օգտագործելը 15 րոպե թողեք, քանի որ սխտորի մեջ այդ ընթացքում ուժեղանում է ալիցինը ավելի ակտիվացնող ռեակցիան: Այն պետք է ուտեք դատարկ ստամոքսին:
Հում սխտոր և մեղր
Կտրատեք 2-3 պճեղ սխտոր մանր կտորներով: Այն խառնեք մեկ ճաշի գդալ մեղրի հետ: Ամեն օր այս խառնուրդը օգտագործելուց հետո ձեզ միանշանակ ավելի առույգ և առողջ կզգաք: