Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Շատ մարդիկ փորձել են այս միջոցը, բոլորը նշում են, որ արդյունքները զարմանալի են: Պետք է պարզապես օրական 4 ճ. գ. օգտագործեք և կմոռանաք բարձր ճնշման և զարկերակների խցանման մասին:
Առողջ և չխցանված զարկերակներ ունենալու համար բավարար է առողջ կենսակերպ վարել և այս միջոցն ավելացնել առօրյայում: Այս միջոցը շատ արդյունավետ է զարկերակները մաքրելու համար՝ այդպիսով կանխարգելելով աթերոսկլերոզի առաջացումը (լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է սրտի հիվանդության): Հավելում՝ շատերը, ովքեր, փորձել են այս միջոցը, նշում են, որ այն լավ է գործում շատ հիվանդությունների դեմ, որոնցից են՝ աթերոսկլերոզը, խոլեստերինի բարձր մակարդակը, քրոնիկ հոգնածությունը, վարակները, մրսածությունը և այլն: Այս հզոր բաղադրատոմսը կմաքրի ձեր լյարդը, կամրապնդի իմունային համակարգը։
Բաղադրիչները՝ կոճապղպեղի արմատ (3-4 սմ), 4 չմաքրած կիտրոն, 4 մեծ պճեղ սխտոր, 2 լ ջուր։
Պատրաստման եղանակը՝ Կիտրոնները լավ լվացեք, շերտատեք։ Մաքրեք սխտորը։ Կիտրոնները, կոճապղպեղը և սխտորը բլենդերով լավ խառնեք։ Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ և ջուր ավելացրեք։ Հասցրեք եռման վիճակի։ Թողեք սառչի։ Սառելուց հետո հեղուկը քամեք:
Կիրառումը՝
Այս միջոցը պետք է օգտագործեք ամեն օր ուտելուց 2 ժամ առաջ, օրական երկու անգամ: Օգտագործելուց առաջ շիշը լավ թափահարեք. կոճապղպեղը կարող է հատակին մնացած լինել: Կարող եք չանհանգստանալ սխտորի հոտի համար. կիտրոնը և կոճապղպեղն այն չեզոքացնում են:
Հավելում՝ կարող եք մի քիչ մեղր ավելացնել՝ խառնուրդը քաղցրացնելու համար, եթե համը ձեզ դուր չի գալիս: