22-ամյա աղջիկը հարսանիքի օրը հարսանեկան զգեստով այցելել է սպանված փեսացուի գերեզմանին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Ինդիանա նահանգի բնակչուհին փեսացուին կորցրել է հարսանիքից մի քանի օր առաջ․ 27-ամյա Մերֆին մահացել է ավտովթարից։

Հարսանիքի նշանակված օրը աղջիկը հարսանեկան զգեստով այցելել է փեսացուի շիրիմին։ Ջեսիկան հարսանեկան զգեստով ծնկի է իջել Մերֆիի շիրիմի առջև։

Ի հիշատակ իր փեսացուի՝ Ջեսիկան ֆոտոսեսիա է կազմակերպել նրա գերեզմանի մոտ և նրա աշխատանքային համազգեստի հետ․ Մերֆին հրշեջ ծառայության աշխատակից է եղել։

Վերջում Ջեսիկան իր և փեսացուի հարազատների և ընկերների հետ երկնային լապտերներ է բաց թողել։

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․