Եթե երազում տեսնում եք այս 10 բաները, ապա չպետք է անտեսեք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Երազը կարող է ինչ-որ բան նախազգուշացնել ձեզ: Պետք չէ այն անտեսել: Միգուցե այն ձեզ ինչ-որ բա՞ն է փորձում հուշել:

Ահա այն 10 նախանշանները, որոնք կարող են ձեզ շատ բան նախազգուշացնել: Պետք է շատ ուշադիր լինել

Թռիչք

Թռիչքը նշանակում է ազատություն և ինքնուրույնություն: Հենց դրան եք դուք ձգտում: Եթե թռիչքի ժամանակ ընկնում եք, ուրեմն՝ դժվարությունների եք հանդիպելու:

Ջրվեժ

Եթե երազում տեսել եք ձեզ գեղեցիկ ջրվեժի մոտ, սա լավ նշան է: Ջրվեժ նշանակում է մաքրություն, խնդիրներից ազատում: Միգուցե մոտակա ժամանակներում ձեզ ավելի լավ բա՞ն է սպասում:

 

 

Ատամներ

Եթե երազում հանում են ձեր ատամները, ուրեմն՝ վախենում եք ձեզ հարազատ մեկին կորցնելուց: Եթե ձեր ատամներն ընկնում են, ուրեմն՝ կորցրել եք ինքներդ ձեզ:

Մահ

Երազում սեփական մա՞հն եք տեսել: Նշանակում է, որ երկար կյանք եք ունենալու: Տեսել եք, որ հարազատ մարդն է մահացե՞լ, ուրեմն՝ այդ մարդը երկար և երջանիկ կյանք է ունենալու:

Հղիություն

Ձեզ հղի՞ եք տեսել: Ուրեմն՝ հարստություն, հաջողություն և նպատակների իրականացում է սպասվում: Այս երազը վկայում է այն մասին, որ հավանականություն կա, որ շուտով կհղիանաք:

Տուն

Շատ հարուստ տունը երազում նշանակում է, որ հաջողություն է ձեզ սպասում:

Գումար

Երազում գումա՞ր եք տեսել, ուրեմն՝ մի քիչ անախորժություն է սպասում:

Դավաճանություն

Սա փոփոխությունների նշան է: Կյանքը վերանայելու ժամանակն է:

Կրակ

Երազում կրակ տեսնելը նշանակում է, որ ձեզ շատ հաջողություններ են սպասում:

Մերկություն

Մերկությունը խորհրդանշում է տկարություն: Երբ առանց հագուստի եք, ձեզ անօգնական եք զգում, չեք կարող հանգստանալ: Միգուցե ինչ-որ բանից վախենո՞ւմ եք, ինչ-որ բան եք թաքցնում կամ էլ վախենում եք կորցնել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ինչպես թույլ չտալ մարդկանց «նստել գլխիդ» (շահագործել)

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Թույլ մի՛ տվեք, ո...

Ընթերցվող․․․