Աշխարհահռչակ Դեյլ Քարնեգիի լավագույն մտքերը

 


Գրող, հրապարակախոս և հոգեբան Դեյլ Քարնեգին մտածում և ապրում էր «աշխարհում չկան վատ մարդիկ» սկզբունքով: Այլ կան տհաճ հանգամանքներ, որոնց դեմ կարելի է պայքարել, և ընդհանրապես չարժե դրանց պատճառով փչացնել շրջապատի մարդկանց կյանքն ու տրամադրությունը:

Այդ մասին նա և՛ գրում էր իր գրքերում, և՛ պատմում էր իր դասախոսությունների ժամանակ:

1. Յուրաքանչյուր մարդ օրը թեկուզ 5 րոպե հիմար է լինում: Իսկական իմաստնությունը կայանում է նրանում, որպեսզի մարդ կարողանա չգերազանցել այդ ժամանակային լիմիտը:


2. Ցանկանում ես մեղր հավաքել, մի քանդիր փեթակները:



3. Ապագայի բեռն ավելացրած անցյալի բեռին, որը Դուք շալակում եք ներկայում, ստիպում են ճանապարհին սայթաքել նույնիսկ ամենաուժեղներին:


4. Ժպիտը ոչինչ չարժե, բայց թանկ է գնահատվում:


5. Եթե ճակատագիրը ձեզ կիտրոն է մատուցում, ապա կիտրոնի քաղցր գազավորված ըմպելիք պատրաստեք:


6. Երբ մարդ պատերազմ է սկսում ինքն իր հետ, նա արդեն ինչ-որ բան արժե:


7. Անխոս, ձեր ամուսինն ունի իր թերությունները: Եթե նա սուրբ լիներ, ապա երբեք չէր ամուսնանա ձեզ հետ:


8. Միշտ զբաղված եղեք: Դա աշխարհում ամենաէժան և ամենաարդյունավետ դեղն է:



9. Արտահայտությունը, որը դուք կրում եք ձեր դեմքին, շատ ավելի կարևոր է հագուստից, որը դուք հագնում եք:


10. Եթե ցանկություն է առաջանում ձևափոխել մարդկանց, սկսեք ձեզնից: Դա և՛ օգտակար է, և՛ անվտանգ:


11. Պատկերացրեք ամենավատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ ձեր արարքից, նախօրոք համակերպվեք դրանց հետ և գործեք:


12. Հիշեք, որ մարդու անունն իր համար ամենաքաղցր և ամենակարևոր հնչյունն է բոլոր լեզուներում:


13. Մեր դժբախտությունների գաղտնիքը նրանում է, որ մենք շատ ազատ ժամանակ ունենք, որպեսզի մտածենք այն մասին, թե երջանի՞կ ենք, թե՞ ոչ:


14. Իմաստուն մարդու համար ամեն օր նոր կյանք է սկսվում:


15. Շատերը կանչում են բժշկին, երբ իրենց միայն լսարան է պետք:


16. Միշտ հիշեք, որ երեխաները սիրում են լսել մեծահասակների խոսակցությունները և ուշադիր եղեք:


17. Մարդիկ չեն հետաքրքրվում ոչ ինձանով, ոչ ձեզանով: Առավոտյան, կեսօրին և ճաշից հետո նրանք միշտ զբաղված են իրենցով:


18. Վաղը չկա: Մարդու փրկության օրն այսօր է:


19. Մի վախեցեք թշնամիներից, որոնք հարձակվում են ձեզ վրա: Վախեցեք ընկերներից, որոնք շողոքորթում են ձեզ:


20. Ձեր առջև է մարդկային էությունը գործողության մեջ. մեղավորը կմեղադրի ում ասես, միայն՝ ոչ իրեն:


21. Վախը գոյություն չունի էլ ոչ մի տեղ, բացի ձեր մտքից:


22. Կարողացեք կանգնել ուրիշ մարդու դիրքերում և հասկանալ, թե ինչ է նրա՛ն պետք, այլ ոչ թե ձեզ: Նրա հետ, ով կկարողանա դա անել, կլինի ամբողջ աշխարհը:


23. Ինչ-որ բան սովորելու ուժեղ ցանկությունն արդեն հաջողության 50 տոկոսն է:


24. Պահիր քեզ այնպես, կարծես արդեն երջանիկ ես և իսկապես երջանիկ կդառնաս:


25. Այս աշխարհում սիրո արժանանալու միայն մեկ միջոց կա. դադարել պահանջել այն և սկսել նվիրել սերը՝ չսպասելով շնորհակալության:

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․