Շաբաթվա վերջին օրը՝ բեռնաթափման (սով պահելու) օր

 




Բուժական քաղցն օրեցօր ավելի ու ավելի հայտնի է դառնում: Եթե ցանկանում եք նիհարել, օրգանիզմից դուրս բերել տոքսինները, լավացնել մարսողությունն ու բարձրացնել տրամադրությունը, ապա անհրաժեշտ է ամեն շաբաթվա վերջում քաղցած մնալ: Կես տարի անց ուղղակի կզարմանաք, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում:

Դպրոցական դասագրքերից հայտնի է, որ սնունդն անցնում է մարդու աղիներով 2 օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով քաղցած մնալը սով չեք անվանի: Ճիշտ կանոնակարգված բեռնաթափման օրը ոչ մի կերպ չի վնասի օրգանիզմին:




Եթե շաբաթական մեկ անգամ բեռնաթափման օր նշանակեք, ապա օրգանիզմում դրական փոփոխություններ կնկատեք:

Բեռնաթափման հաջորդ օրը հայելին կուրախացնի ձեզ. մաշկի վիճակը կլավանա, կանցնեն դեմքի այտուցվածությունն ու աչքերի պարկիկները:

Մեկ օրվա ընթացքում աղիները կազատվեն սննդի մնացորդներից: Մարսողական համակարգը ժամացույցի պես կսկսի աշխատել:

Կշեռքը նույնպես հաճելիորեն կզարմացնի ձեզ: Մեկ օրվա ընթացքում մեկ կիլոգրամ քաշ կգցեք, սակայն շատ կարևոր է հաջորդ օրն այդ քաշը չվերականգնելը:

Կկարգավորվի նյութափոխանակությունը: Սննդից հրաժարվելու ժամանակ օրգանիզմում աճի հորմոններ են արտազատվում, որոնք մեծացնում են մկանային մասսան, ամրացնում են ոսկրերն ու արագացնում են ճարպերն այրելու գործընթացը:

Կակտիվացնեք ուղեղի աշխատանքը:

Կօգնեք օրգանիզմին մի շարք հիվանդությունների դեմ պայքարելու գործում: Քաղցը խթանում է օրգանիզմի իմունային համակարգը:

Շաբաթական մեկ անգամ քաղցած մնալն այնքան էլ դժվար չէ:

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․