Եկատերինա Անդրեևան ցուցադրել է դեմքի համար «գաղտնի մարմնամարզություն»

 




Առաջին ալիքի 59-ամյա հաղորդավարուհին պատմել է՝ եթե կարմիր գինու փոխարեն խմեք ջրածնային ջուր, ապա երիտասարդությունն ապահովված է երկար ժամանակ: Այսպիսի կախարդական ըմպելիքն օգնում է վերականգնել առողջությունը և դուրս հանել տոքսիններն օրգանիզմից: Բայց, ինչպես պարզվեց, դա էկրանի աստղի երիտասարդության և գեղեցկության միակ գաղտնիքը չէ: Նա իր անձնական էջում հրապարակել է տեսագրություն, որտեղ ցուցադրել է «գաղտնի մարմնամարզություն» դեմքի համար:




«Բեղեր, թաթեր, պոչ. ահա Մատրոսկին կատվի փաստաթղթերը: Իսկ մեզ մոտ՝ հոնքեր, ականջներ և աչքեր: Մկանների համար տոնուսի գաղտնիքներ և մարմնամարզություն անոթների համար չինական և հնդկական վարպետների հինավուրց բաղադրատոմսեր»,- տեսագրությունն այս խոսքերով է ուղեկցել Եկատերինա Անդրեևան:

Երկրպագուները միանգամից նշել են մեկնաբանություններում, որ անպայման կփորձեն աստղի մեթոդիկան: Չէ՞ որ դրա արդյունավետությունը բառացիորեն երևում է դեմքի վրա:

ԴԻՏԵԼ ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ ԼԱՅՎԸ

Հիշեցնենք, որ Անդրեևան երկրպագուների և լրագրողների կողմից իր արտաքինի կապակցությամբ բազմիցս արժանացել է կոմպլիմենտների: Շատերը նույնիսկ նշել են, որ Եկատերինան իր 35-ամյա աղջկա հասակակիցն է երևում:

Իր Ինստագրամում հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ բոլոր շշուկները, որոնք շրջում են իր պլաստիկայի և «գեղեցկության սրսկումների» շուրջ, անհեթեթություն են: Դեմքի երիտասարդությունը և թարմությունը պահպանել նրան օգնում է հին չինական բժշկությունը. Եկատերինան ժամանակ առ ժամանակ դիմանում է բազմաթիվ ասեղների, որոնք նրա դեմքին և պարանոցին դնում է ասեղնաբուժության մասնագետը:

«Դա մեր՝ Իգոր Նիկոլաևիչի հետ պատասխանն է պլաստիկային և բոտոքսին: Իմ 300 ասեղները՝ ինչպես 300 սպարտացիներ, պահպանում են դեմքս այն ամենից, ինչի մասին ստում են»,- գրել է Եկատերինան:

Ըստ Եկատերինայի խոսքերի՝ պրոցեդուրան բավականին ցավոտ է, բայց ասեղները հանելու գործընթացն իսկական թեթևություն է. «Դա կարծես այծի մասին անեկդոտը լինի. ձեռք բեր այծ, ապրիր նրա հետ, իսկ հետո տուր ուրիշին: Այնպիսի թեթևություն, իսկական երջանկություն»,- կիսվել է Անդրեևան:

Պետք է նշել, որ դեմքը խնամելուց և առողջության անընդհատ հսկողությունից բացի՝ հեռուստահաղորդավարուհին շատ է զբաղվում սպորտով և նույնիսկ հանգստի ժամանակ աշխատում է շատ քայլել, բազում կիլոմետրեր վազել և պահպանել սննդի և քնի ռեժիմը:

 

Տարածել...

Ընթերցվող․․․