Պատրաստիր ինքդ. Սպանախով աղցան



 


Երբևէ ինքնուրույն ոչինչ չե՞ս պատրաստել թե՞ նոր բաղադրատոմսեր ես փնտրում՝ ընկերներիդ քո խոհարարական տաղանդով զարմացնելու համար: Պատրաստիր, հյուրասիրիր, զարմացրու և ի վերջո հաճույք ստացիր. չէ՞ որ դա բնավ էլ բարդ չէ:

Սպանախով աղցան

· 1 փունջ սպանախ

· 1/2 փունջ հազար (ըստ ցանկության)

· 1 վարունգ ·1 կարմիր տաքդեղ

· 1 կանաչ տաքդեղ

· 1 գազար

· 2-3 սպիտակ սունկ (թարմ)

· 2 ճ. գդալ կիտրոնի հյութ

· 2 ճ. գդալ ձիթապտղի յուղ ·

· 1/2 ճ. գդալ քացախ (ցանկալի է բալզամիկ)

· Օրեգանոյի փոշի

· Մի քիչ մանանեխ

· Սև և կարմիր պղպեղի փոշի

· Աղ

Հազարի տերևները, սպանախը, վարունգն ու տաքդեղը կտրատիր և լցրու մեծ խոր ամանի մեջ: Սունկը կտրատիր երկայնքով՝ բաժանելով բարակ շերտերի, այնուհետև սնկի կտորները թաթախիր կիտրոնի հյութի մեջ: Գազարն անցկացրու քերիչով և լցրու բանջարեղենով լի ամանի մեջ: Ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, քացախը, մանանեխը և համեմունքները լցրու խոր ափսեի մեջ, ապա ստացված խառնուրդը հարիր ձեռքի հարիչով:

Վերջում ստացված սոուսն ավելացրու բանջարեղենի վրա և լավ խառնիր:

Բաղադրատոմսը ըստ Արուսյակ Կանեցյանի:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Խոհանոց. Համեղ բաղադրատոմսեր | Ավելացրեց: gisherayinkyanq (19.04.2021)
Դիտումներ: 213 | Տեգեր: ինքդ., Պատրաստիր, աղցան, Սպանախով | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz