Ինչպես հյուրերի համար ճիշտ պատրաստել Թեյի սեղան



 


Յուրաքանչյուր հյուրի համար պետք է դնել մեկական ափսե նախուտեստեղենի, ինչպես նաև խմորեղենի և հացի համար: Վերջինս պետք է լինի ավելի փոքր: Ափսեի կողքին՝ երկու բաժակ՝ գինու և կոնյակի համար: Սպասքի պարագաների թվում պետք է լինեն նաև աղանդերի հատուկ պատառաքաղ, դանակ ու գդալ:

Թեյը կարելի Է մատուցել և՛ գավաթներով, և՛ բաժակներով: Եթե պահանջվող քանակությամբ սպասքը չի բավարարում, ապա թեյը կանանց պետք է մատուցել գավաթներով, իսկ տղամարդկանց՝ բաժակներով:

Թեյը մատուցել սեղան նստելուց որոշ ժամանակ անց, երբ հյուրերն արդեն ճաշակել են նախուտեստեղենը: Եթե թեյի և ընթրիքի սեղանը միասին է պատրաստված, ապա պետք է ավելացնել մեկական ափսե ևս՝ տաք ուտելիքի համար: Թեյը մատուցվում է ընթրիքից հետո:

Թեյի սեղան պատրաստելիս օգտագործում են գունավոր սփռոց, սեղանի մեջտեղում դնում մեծ սկահակով տարբեր մրգեր, նաև մուրաբաներ, քաղցրեղեն. զանազան թխվածքներ, իսկ որևէ անկյունում՝ ծաղիկներ:

Եթե հյուրերը շատ են, խմորեղենն ու քաղցրեղենը դրվում են սեղանի տարբեր կողմերում:

Տորթը և այն խմորեղենը, որ կտրված չէ, դրվում Է սեղանի եզրին, տանտիրուհու մոտ, որպեսզի նա կտրի և հրամցնի հյուրերին:

Ինքնաեռը, թեյնիկը դրվում են տանտիրուհու կողքին դրված սեղանիկի վրա: Սեղանի հենց այդ եզրին էլ տեղավորում են թեյի սպասքը՝ ափսեներն ու բաժակները։

Թեյի սեղանին կարելի է դնել նաև կոնյակ և քաղցր խմիչքներ, ինչպես նաև նախատեստեղեն (կարագ ու խավիար, ապուխտ, երշիկ, պանիր):


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար հնարքներ | Ավելացրեց: gisherayinkyanq (14.04.2021)
Դիտումներ: 237 | Տեգեր: պատրաստել, հյուրերի, սեղան, համար, Թեյի, Ինչպես, ճիշտ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz