Ամենացանկալի նվերները Նրա համար



 


Որքան էլ որ լավ ես դու ճանաչում քո տղամարդուն, միևնույն է` նրա համար նվեր ընտրելը լուրջ գլխացավանք է: Ժամացու՞յց, օծանելի՞ք, թե՞ փողկապ.... Ինչպե՞ս ընտրել նվեր նրա համար ու չխելագարվել այդ ընթացքում: Պարզել ենք դա հենց նրանից:

Ըստ Աստղիկ Բաղդասարյանի

«Մանկուց երազում էի կիթառ նվագել, բայց դե ոչ կիթառ ունեի, ոչ էլ նվագել գիտեի: Ու չէի մտածում, որ նա դա իրոք լուրջ կընդունի: Երբ ծննդյան առթիվ նա նվիրեց այդ սիրուն փաթեթավորված ու այդքան սպասված կիթառը, չգիտեի ուրախանալ, որ վերջապես կիթառ կնվագեմ, թե որ այդքան լավ ընկերուհի ունեմ»:

Լևոն, 23 տ.

«Բացարձակ դեմ չեմ լինի, եթե ընկերուհիս ինձ նոր iPad նվիրի, ու նույնիսկ կուրախանամ, շա՜տ կուրախանամ»:

Էդգար, 19 տ.

«Երբեմն ամենապարզ բաներն ամենահաճելի նվերներ կարող են դառնալ: Լավագույն նվերը իմ պատկերացմամբ երեկոյան հաճելի ընթրիքն է` մի քիչ գինով ու մոմերով, և առավոտյան նրա կողքին արթնանալը»:

Հարութ, 27տ.

«Նա ռոք երաժշտություն տանել չի կարողանում, բայց իմ ծննդյան առթիվ ոչ միայն նվիրել էր իմ սիրելի խմբի համերգի տոմս, այլև համաձայնել էր ընկերակցել ինձ: Հաճելի էր տեսնել, որ նրան միևնույնը չեն իմ հետաքրքրությունները: Հիմա անհամբեր սպասում եմ ֆուտբոլային տոմսիս: Նա ֆուտբոլ էլ չի սիրում»:

Տիգրան, 20 տ.

«Ամենալավ նվերն ինձ համար նրա «հատուկ ինձ համար» պատրաստած ճաշատեսակներն են: Աղանդերի մասին էլ չեմ խոսում: Նրա ֆիրմային շոկոլադե տորթը բոլոր տոների համար իմ ամենասիրելի նվերն է»: 

Կարեն, 27 տ.

«Նախկին ընկերուհիս մի առիթով ինձ երեք հատ փողկապ ու մի թանկ կոստյում էր նվիրել: Բայց ես երբեք փողկապ չեմ կապում, ու այդ նվերը այդպես էլ մնաց պահարանումս կախված: Նվերը պետք է գոնե մի քիչ պետքական լինի»:

Դավիթ, 20տ.

« Մի քիչ օրիգինալ նվերներ եմ սիրում: Ասենք` թռիչք պարաշյուտից, նրա կատարմամբ ինչ-որ կրակոտ պար կամ գոնե սիրելիիս ձեռքով գործած բրդե գուլպաներ»:

Հայկ 21տ.

«Անցած սուրբ Վալենտինի օրը կինս ինձ հայտնեց, որ հղի է: Դա ամենաանսպասելի և ամենացանկալի նվերն էր ինձ համար»:

Աշոտ, 24տ.


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կին-Տղամարդ հարաբերություններ | Ավելացրեց: gisherayinkyanq (20.04.2021)
Դիտումներ: 178 | Տեգեր: նվերները, Ամենացանկալի, նրա, համար | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz